Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 16


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Յոհաննա Գվյուդրուն Յոունսդոտտիր, իսլանդացի երգչուհի
1984 - Շեյն Ուորդ, անգլիացի երգիչ և դերասան
1982 - Ամարի Սթադոմայեր, ամերիկացի բասկետբոլիստ
1968 - Իլյա Լագուտենկո, ռուս րոք-երաժիշտ
1962 - Դմիտրի Խվորոստովսկի, ռուս օպերային բարիտոն երգիչ
1958 - Թիմ Ռոբինս, ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1953 - Պաուլո Ռոբերտո Ֆալկաո, բրազիլացի ֆուտբոլիստ
1939 - Ամարո Ամանսիո Վարելա, ֆուտբոլիստ
1925 - Անժելա Լենսբերի, բրիտանա-ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1908 - Էնվեր Խոջա, Ալբանիայի կոմունիստ առաջնորդ 1944-1985 թթ.
1886 - Արմին Վեգներ, գերմանացի լրագրող և իրավագետ (մ. 1978)
1863 - Ջոզեֆ Օսթին Չեմբեռլեն, բրիտանացի քաղաքական գործիչ (մ. 1937)
1854 - Օսկար Ուայլդ, իռլանդացի գրող և բանաստեղծ (մ. 1900)

  • Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը անարժան ուշադրության» (1893), և այլ ստեղծագործություններ:
  • Ուայլդի ստեղծագործություններին հարիր են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կյանքի օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։

1841 - Իտո Հիրոբումի, Ճապոնիայի առաջին և քառակի վարչապետը (մ. 1909)

ՀԱՅԵՐ

1962 - Աշոտ Ադամյան (բժիշկ), վնասվածքաբան-օրթոպեդ
1947 - Սուրեն Առաքելով (ծնվ. Խարկով), գիտնական, դիոֆոնտային երկրաչափության տարբերակի ստեղծող

  • Գիտնականի հիմնական արդյունքը 1974 թվականին նրա անունով կոչված տեսության ստեղծումն է՝ Արակելովի երկրաչափությունը: Աշխատանքը հեռակա կարգով ներկայացվել է Վանկուվերում 1974 թվականի մաթեմատիկայի միջազգային կոնգրեսում։

1941 - Վլադիմիր Ավենյան (մ. 2015), հրթիռային կոնստրուկտոր, ՌԴ վաստակավոր կոնստրուկտոր
1936 - Էդուարդ Սարգսյան, ճարտարապետ
1934 - Էդուարդ Սարգսյան (ծնվ. Բելգիա), ճարտարապետ, Ֆրանսիայի մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ
1928 - Էդուարդ Խաչիկյան, աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր, Բյուրականի աստղադիտարանի Վ. Համբարձումյանի խմբի գիտական ղեկավար, գլխավոր մասնագետ
1926 - Զարեհ Խրախունի (Արթին Ջումբուշյան, ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), բանաստեղծ, «ժամանակակից գրականության» և «արևմտահայ նոր պոեզիայի» գլխավոր քարոզիչներից 
1906 - Նորայր Քոչարյան (մ. 1967), ֆիզիկոս-միջուկագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)
1906 - Ամինե Ավդալ, հայաստանցի քուրդ գրող (մ. 1964)
1886 - Ռաուլ Ասլան (ծնվ. Սալոնիկ, Հունաստան, մ. 1958), հայկական ծագումով ավստրիացի դերասան

  • Եվրոպական մամուլը Ասլանի մասին գրել էր, որ Յուզեֆ Կրանցի մահից հետո միայն նրա ջանքերով գերմանական բեմում կրկին վերածնվեց Շեքսպիրի «Համլետը»։

ԳՈՎԱԶԴ

биржа трафика