Այսօր ծնվել են. 2 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Սաթի Կազանովա, ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավար
1973 - Լենե Գրավֆորդ Նյուստրյոմ, նորվեգացի երգչուհի և կոմպոզիտոր, "Aqua" խմբի վոկալիստ
1973 - Proof (Դեշոն Դյուփրի Հոլթոն, սպանվել է 2006-ում), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ, պրոդյուսեր, D12 խմբի անդամ
1973 - Վերկա Սերդյուչկա (Адрiй Михайлович Данилко), ուկրաինացի երգիչ
1951 - Սթինգ (Գորդոն Մեթյու Թոմաս Սամներ), անգլիացի ռոք երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, «Ոսկե գլոբուս», «Էմմի», «Գրեմմի» մրցանակի 17-ակի դափնեկիր
1951 - Ռոմինա Փաուերը, ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը հանդես է եկել ամուսնու՝ իտալացի Ալ Բանոյի հետ
1949 - Էննի Լեյբովից, ամերիկացի լուսանկարիչ
1948 - Դոննա Կարան (Դոննա Այվի Ֆասկե), ամերիկացի մոդելավորող, Donna Karan New York (DKNY) ապրանքանիշի հիմնադիրը
1946 - Մարի-Ժորժ Պասկալ (մ. 1985), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի
1945 - Դոն Մաքլին, ամերիկացի ժողովրդական երգիչ, երգերի հեղինակ
1917 - Քրիստիան դե Դյուվ (մ. 2013), բելգիացի կենսաքիմիկոս, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1974)
1914 - Յուրի Լևիտան (մ. 1983), Համամիութենական ռադիոյի հաղորդավար (1931-ից), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1912 - Կոնստանտին Պիպինաշվիլի (մ. 1969), վրացի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ
1907 - Ալեքսանդր Թոդ (մ. 1997), անգլիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1957)
1906 - Վիլի Լեյ (մ. 1969), գերմանացի և ամերիկացի հետազոտող, գրող, գիտության քարոզիչ
1904 - Գրեհեմ Գրին (մ. 1991), անգլիացի գրող
1901 - Կիկի դե  Մոնպառնաս (Ալիս Էռնեստինե Պրեն; մ. 1953), ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի, նկարիչ, բնորդուհի և մոդել
1890 - Գրաուչո Մաքս (մ. 1977), ամերիկացի դերասան, Մարքս եղբայրներ կատակերգական թատերախմբի մասնակից
1879 - Ուոլես Սթիվենս (մ. 1955), ամերիկացի բանաստեղծ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր (1955)
1871 - Կորդել Lալ (մ. 1955), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ 47-րդ պետքարտուղարը (1933-1944), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945)
1869 - Մահաթմա Գանդի (մ. 1948), Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից և գաղափարախոսը
1852 - Վիլյամ Ռամզայ (մ. 1916), շոտլանդացի քիմիկոս, արգոն, կրիպտոն, քսենոն և նեոն իներտ գազերի հայտնագործողը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904)
1851 - Ֆերդինանդ Ֆոշ (մ. 1929), ֆրանսիացի ռազմական գործիչ, Ֆրանսիայի Մարշալ (1918), Բրիտանիայի ֆելդմարշալ (1919), Լեհաստանի Մարշալ (1923), Ֆրանսիական ակադեմիայի անդամ
1847 - Պաուլ ֆոն Հինդենբուրգ, գերմանացի ֆելդմարշալ (մ. 1934)
1832 - Էդուարդ Բերնետ Թեյլոր (ում. 1917), անգլիացի ազգագրագետ, կրոնական ծեսերի և արարողությունների հետազոտող
1800 - Նաթ Թըրներ (մահապատժի է 1831), ամերիկացի ստրուկ-քարոզիչ, Վիրջինիայի ստրուկների ապստամբության ղեկավարը
1452 - Ռիչարդ III (մ. 1485), Անգլիայի թագավոր (1483-1485), վերջին Յորքն անգլիական գահին:

ՀԱՅԵՐ

1948 - Սամվել Գևորգյան (2014), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
1938 - Վլադիկ Ներսեսյանց, ռուս հայ գիտնական, իրավաբան (մ. 2005)
1936 - Ֆրիդ Սողոյան, հայ քանդակագործ, նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1981), Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (2004), Ուկրաինայի ժողովրդական նկարիչ (2011)
1932 - Իրինա Պոդոշյան, երգչուհի
1931 - Աշոտ Մելիք-Շահնազարյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2004), Մեքսիկայում և Կուբայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2001-2004)

  • Աշոտ Մելիք-Շահնազարյանը Համահայկական խաղերի նախաձեռնողն ու կազմակերպիչն է: 1997 թվականին ընտրվել է այդ մրցումների համաշխարհային կոմիտեի նախագահ։

1922 - Իզաբելլա Աղայան (մ. 2010), կերամիկական նկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ

  • Իզաբելլա Աղայանը հին հայկական տոհմի ժառանգորդ նկարչուհի է, ով աշխարհին նվիրել է մշակույթի հայտնի գործիչների մի ամբողջ համաստեղություն։ Նրա նախնիների թվում են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանը, հայ գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանը։

1901 - Թաթուլ Ալթունյան, հայ կոմպոզիտոր (1973)
1879 - Պավել Ամիրագո (մ. 1945), երգիչ (տենոր), Բաքվի, Տաշքենդի և Կիսլովոդսկի օպերայի և բալետի թատրոնների տնօրեն
1834 - Գևորգ Խանթարջյան, քահանա (1906)

  • 1880 թ. մայիսից մինչև դեկտեմբեր զբաղվել է սովամահ հայերի օգտին նվիրատվություններ հավաքելով։