Այսօր ծնվել են. 20 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Մաթիա Դե Շիլյո, իտալացի ֆուտբոլիստ
1977 - Լեյլա Յոզեֆովիչ, ամերիկա-կանադացի ջութակահարուհի
1971 - Սնուփ Դոգ, ամերիկացի ռեփեր և դերասան
1900 - Ջեկ Լինդսեյ, անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ
1873 - Էլիզաբեթ Բերոուզ Աշեր, ամերիկացի քրիստոնյա միսիոներ (մ. 1915)
1854 - Արթյուր Ռեմբո, ֆրանսիացի բանաստեղծ (մ. 1891)
1819 - Կարոլ Միկուլի (Կարոլ Պստիկյան), հայկական ծագումով լեհ դաշնակահար (մ. 1897)

ՀԱՅԵՐ

1967 - Արթուր Գրիգորյան (ծնվ. Տաշքենդ), բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Գերմանիայի չեմպիոն, WBO վարկածով աշխարհի չեմպիոն (1996-2004)

  • Անցկացրել է 384 մենամարտ, որոնցից 361-ում հաղթել է:

1963 - Ռուբեն Ապրեսյան (ծնվ. Մոսկվա), աբստրակցիոնիստ նկարիչ
1956 - Արարատ Սարգսյան, հայ ժամանակակից նկարիչ
1937 - Լարի Զարյան (մ. 2011), քաղաքական և հասարակական գործիչ, չորս անգամ ընտրվել է Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ

  • Լ. Զարյանն առաջին հայն է ԱՄՆ-ում, որը հաղթել է քաղաքի ղեկավարի ընտրություններում։

1923 - Սամուել Խաչիկյան (ծնվ. Թավրիզ, Իրան, միտք: 2001), կինոռեժիսոր, սցենարիստ

  • Նա իրանական կինոյի պատմության առաջին թրեյլերն է նկարել 1954 թվականին «Շիրազից աղջիկը» ֆիլմի համար։
  • Նրա որդին՝ Էդվին Խաչիկյանը, ներկայումս Թեհրանի կինոստուդիայի տնօրենն է։

1921 - Նաում Գրեբնև (ծն. Հարբին, Չինաստան, մ. 1988), Կովկասի և Արևելքի ժողովրդական պոեզիայի և դասական բանաստեղծների թարգմանիչ

  • Գրեբնևի թարգմանությամբ առանձին հրատարակություններով լույս են տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Նահապետ Քուչակի «Հայրեններ»  միջնադարյան հայկական երկերը: Նրա թարգմանած հայ բանաստեղծների թվում են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են ՝ Դավթակ Քերթողը, Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Մկրտիչ Նաղաշը, Քերովբեն, Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը, Գրիգոր Օշականցին, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը և այլն:
  • Նարեկացու բանաստեղծությունների Ն. Գրեբնևի թարգմանության հիման վրա Ալֆրեդ Շնիտկեն Կոնցերտ է գրել։

1913 - Ջորջ Մայքլ Հակոբյան (ծնվ. Խարբերդ, Արևմտյան Հայաստան, մ. 2010), կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր

  • Նրա «Մոռացված ցեղասպանություն» (1976)  ֆիլմը Երկու անգամ առաջադրվել Էմմիի մրցանակաբաշխությանը։

1907 - Արլին Ֆրենսիս (Արլին Ֆրենսիս Ղազանյան, ծնվ. Բոստոն, ԱՄՆ, մ. 2001), դերասանուհի, ռադիո և հեռուստահաղորդավար

  • Ղազանյանը դարձել է հեռուստատեսության առաջին կանանցից, ով իր վրա է վերցրել ոչ երաժշտական, ոչ դրամատիկ բնույթի ծրագրեր վարելու պարտականությունը։
  • 1954-1957թթ. նա վարել է կանանց լսարանին ուղղված "Home" ծրագիրը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։
  • "Newsweek" ամսագիրը Ֆրենսիսի նկարը տեղադրել է շապիկին՝ «Հեռուստատեսության առաջին տիկին» մակագրությամբ։

1899 - Արմեն Գուլակյան, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (մ. 1960)
1890 - Տիգրան Խռլոփյան (մ. 1968), սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ
1880 - Ալեքսանդր Սունդուկյանց (մ. 1936), վիրաբույժ
1735 - Պետրոս Քալանթարյան (ծնվ. Նոր Ջուլֆա), XVIII դարի հայ բժիշկ