Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 22


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Միչել Սալգադո, իսպանացի ֆուտբոլիստ
1964 - Դրաժեն Պետրովիչ, խորվաթ բասկետբոլիստ
1952 - Ջեֆ Գոլդբլյում, ամերիկացի դերասան
1949 - Արսեն Վենգեր, ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ
1943 - Կատրին Դենյով, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի
1938 - Քրիստոֆեր Լլոյդ, ամերիկացի գրող
1926 - Սպարտակ Միշուլին, թատրոնի և կինոյի ռուս դերասան (մ. 2005)
1919 - Դորիս Լեսինգ, անգլիացի կին գրող, բանաստեղծ(մ. 2013)
1917 - Ջոան Ֆոնտեյն, ամերիկացի դերասանուհի (մ. 2013)
1896 - Ռաֆայել Ֆրանկո, պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ (մ. 1973)
1870 - Իվան Բունին, ռուս արձակագիր, բանաստեղծ(մ. 1953)
1811 - Ֆերենց Լիստ, հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար (մ. 1886)

ՀԱՅԵՐ

1956 - Վահան Զատիկյան (ծնվ. Լոմատուրցխ, Վրաստան, մ. 1999) պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ (1995)
1938 - Միխայել Սթոուն (ծնվ. Լիդս, Մեծ Բրիտանիա), Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր, "Armenian Studies"-ի ղեկավարը

  • Մ. Սթոունը զբաղվել է միջնադարյան հայ պոեզիայի թարգմանությամբ։ Հետաքրքրվել է հայկական տարեգրություններով և պեղումների ընթացքում հայտնաբերել մի շարք հին հայկական տարեգրություններ Սինայի անապատում։ «1970-1980-ական թվականներին Սինայ լեռան վրա և նրա շրջակայքում մենք հայտնաբերեցինք շատ հին հայկական ձեռագրեր։ Դրանք արվել են 430-440 թվականներին»։
  • Սթոունը մասնակցել է նաև Հայաստանի հնագիտական պեղումներին ՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի մոտակայքում։ Այստեղ գիտնականները հայտնաբերել են 13-րդ դարի հրեական գերեզմանոց՝ եբրայերեն և արամեերեն տապանաքարերի վրա գրություններով։
  • Սթոունը նշում է Հայոց ցեղասպանության ճանաչման (այդ թվում ՝ Իսրայելի) և փոխհատուցման տրամադրման անհրաժեշտությունը, քանի որ դա կարևոր հարց է ողջ մարդկության համար: Երուսաղեմի Հրեական համալսարանում պաշտոնապես նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

1933 - Յուրի Հայրապետյան (ծնվ. Երևան), դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)
1929 - Վիլ Միրիմանով (ծնվ. Թբիլիսի, մ. 2004) արվեստաբան, աֆրիկագետ, արվեստաբանության դոկտոր
1927 - Ժիրայր Ավետիսյան (ծնվ. Էջմիածին, մ. 2011), կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հայտնի են նրա նկարահանած «Ձորի Միրո» (1979), «Ջրհորի մոտ» (1970), «Շրթներկ #4» (1964) կինոնկարները:
1910 - Մկրտիչ Տեր-Կարապետյան (ծնվ. Իզմիր, Թուրքիա, մ. 1982), կենսաքիմիկոս, պրոֆեսոր և Պիեռ և Մարի Կյուրի անվան Ֆրանսիայի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժնի ղեկավար (1972-1981)
1901 - Էրվանդ Սևորտյան (ծնվ. Յալթա, մ. 1978), լեզվաբան, թուրքագետ-կոմպարատիվիստ, էթիմոլոգ, մանկավարժ, գիտության կազմակերպիչ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972)
1816 - Մկրտիչ Պողոսյանց (ծնվ. Աստրախան, մ. 1888), քահանա

  • Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների գույքի կառավարման խորհրդի անդամ, գեներալ պ. Ս. Սուլթան-շահը բարձր է գնահատել առնվազն 40 տարի հայկական եկեղեցուն  նրա ծառայությունը։

1844 - Սեդրակ Մանդինյան, հայ մանկավարժ, դերասան (մ. 1915)


ԳՈՎԱԶԴ

биржа трафика