Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 23


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ալվարո Մորատա, իսպանացի ֆուտբոլիստ
1987 - Սո Ին Գուկ, հարավկորեացի երգիչ, դերասան և մոդել
1985 - Մասիելա Լուշա, ալբանա-ամերիկացի դերասանուհի և բանաստեղծուհի
1984 - Իզաբել Գուլար, բրազիլա-ամերիկացի մոդել և դերասանուհի
1970 - Էդվին վան դեր Սար, հոլանդացի դարպասապահ
1953 - Թաներ Աքչամ, թուրք պատմագիր
1940 - Պելե (Էդսոն Արանթիս դու Նասիմենթու), բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ՝ «ֆուտբոլի արքն»

  • Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1956 թվականին, բրազիլական «Սանթոսում», որի կազմում անցկացրել է 19 մրցաշրջան, 1120 հանդիպումներում դառնալով 1087 գոլի հեղինակ: Այդուհետ նա տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս», որտեղ 3 մրցաշրջանում անցկացրած 107 խաղում դարձել է ևս 64 գոլի հեղինակ:
  • Բրազիլիայի հավաքականում Պելեն մասնակցել է 92 հանդիպման և դարձել 77 գոլի հեղինակ:
  • Պելեն միակ ֆուտբոլիստն է, ով 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ճանաչվել է 1970 թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, 1958 թ. աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և 1973 թ. Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ:
  • Պելեն երկուական անգամ նվաճել է միջմայրցամաքային գավաթն ու Լիբերտադորեսի գավաթը, մեկ անգամ էլ արժանացել է միջմայրցամաքային չեմպիոնների սուպերգավաթին:
  • Բացի այդ ՖԻՖԱ-ի ֆուտբոլային կոմիտեն լեգենդար բրազիլացուն ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ ՄՕԿ-ը` 20-րդ դարի լավագույն մարզիկ:

1929 - Թամազ Գամղրելիձե, վրացի և սովետական լեզվաբան, արևելագետ
1920 - Ջաննի Ռոդարի, իտալացի մանկագիր (մ. 1980)
1865 - Պաուլ Ռաուդ, էստոնացի նկարիչ (մ. 1930)
1844 - Սառա Բեռնար, ֆրանսիացի նշանավոր դերասանուհի
1792 - Ֆրիդրիխ Պարրոտ, բնագետ (մ. 1841)
1715 - Պետրոս II, 1727-ից մինչև 1730 թ. մահանալը եղել է Ռուսաստանի կայսր
1698 - Անժ-Ժակ Գաբրիել, ֆրանսիացի ճարտարապետ (մ. 1782)

ՀԱՅԵՐ

1988 - Նարեկ Հախնազարյան (ծնվ. Երևան), թավջութակահար

  • "...Հայ երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեծագույն հաճույք պատճառեց հանդիսատեսին և արժանացավ բարձրագոչ ծափահարությունների։ Մաքուր, վստահ և անթերի ձայն, նրբագեղություն՝ ահա թե ինչպես կարելի է բնութագրել կատարումը թավջութակով։ Շումանի «Երևակայություններ և պիեսները» այդպես փայլուն կատարել չէր հաջողվում նույնիսկ ամենանշանավոր թավջութակահարներին։ ("The Buffalo news ", ԱՄՆ):

1988 - Սիլվա Հակոբյան (ծնվ. Վայք), հայ երգչուհի, Լոնդոնի "Next Big Thing 2006" երգի մրցույթի հաղթող

  • BBC-ի վարկանիշով Սիլվան ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երգիչ (2006)։

1982 - Ջիվան Գասպարյան կրտսեր, երաժիշտ, դուդուկահար

  • Հանդես է եկել այնպիսի երաժիշտների և խմբերի հետ, ինչպիսիք են Zucchero, Andreas Vollenweider, Boris Grebenshikov, The Alan Parsons Project, Planet X, Michael Brook:
  • Կատարել է «Գլադիատոր», «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Դոկտոր Ժիվագո», «Օնեգին», «Ագռավ» ֆիլմերի սաունդտրեկները:

1953 - Թաներ Աքչամ, թուրք պատմաբան, սոցիոլոգ և հրապարակախոս, պատմության պրոֆեսոր Մինեսոտա նահանգի համալսարանում

  • Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք ակադեմիկոսներից։
  • «Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Բայց դրան դեռ պատրաստ չէ Թուրքիան, իսկ դա այսօր ամենակարևորն է»,- հայտարարել է Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը (Մինեապոլիս, ԱՄՆ)՝ հավելելով, որ Թուրքիան այսօր շատ կարևոր պատմական դարաշրջան է մտնում։

1936 - Գառնիկ Արազյան (ծնվ. Կիրովական), կինոռեժիսոր, դերասան, երաժիշտ, սցենարիստ և գրող
1935 - Ստեփան Շաքարյան (ծնվ. Բաքու, խելք. 2019), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1932 - Վարդան Հովսեփյան, թեթևաթլետ (գունդ հրող)
1931 - Նորատ Ներսեսյանց (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 2014), Դոնի Ռոստովի գլխավոր ճարտարապետ
1928 - Հովհաննես Չեքիջյան, հայ երաժշտագետ, դիրիժոր
1923 - Ռոբերտ Մարդյան (ծնվ. Փասադենա, ԱՄՆ, մ. 2006), ԱՄՆ-ի ականավոր քաղաքական գործիչ

  • Քաղաքագետ Ջոնաթան Քեյփն ընդգծում է. «Ռոբերտ Մարդյանը նախագահական աթոռից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր, նրա անսահման նվիրվածությունը կուսակցության գործերին, քաղաքական խարիզման, հանճարեղ դիվանագետի բնածին տաղանդը նրան դարձրել են երկրի ականավոր քաղաքական գործիչներից մեկը»:
  • Նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Ռեյգանը Մարդյանին նշանակել է նախագահական պետական հանձնաժողովի նախագահ։
  • Մարդյանը Քենեթ Խաչիկյանի հետ Սպիտակ տունը լքել է 1982 թվականին, որպեսզի օգնի Ջորջ Դոքմեջյանին Կալիֆորնիա նահանգի նահանգապետի ընտրություններում։ 1983թ. Ջորջ Դոքմեջյանը դառնում է երկրի ամենահարուստ նահանգի նահանգապետը։

1921 - Կոնստանտին Կարակաշյանց (ծնվ. Մոսկվա, մ. 1971), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

  • Պատրաստել է օլիմպիական չեմպիոններ Վալենտինա Մուրատովային (1928-2006), Վիկտոր Կլիմենկոյին։

1918 - Գուրգեն Կանեցյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1974), ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար
1915 - Ռուբեն Գրիգորյան, ջութակահար
1913 - Գարուշ Խաժակյան, թատրոնի և կինոյի արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)
1911 - Բագրատ Իոաննիսյան (ծնվ. Երևան, մ. 1985), Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորման աստղագիտական սարքերի գլխավոր կոնստրուկտոր  

  • ԽՍՀՄ ԳԱ նրան շնորհել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, որը եզակի փաստ է, քանի որ մինչ այդ նա ոչ միայն ոչ մի գիտական աստիճան չի ունեցել, այլև բարձրագույն կրթություն չի ստացել։
  • Իոաննիսիանի անունով կոչվում է փոքր մոլորակ (2450 Ioannisiani), որը հայտնագործվել  է 1978 թվականին Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում։

1907 - Նվեր Սաֆարյան, հայ խորհրդային զորահրամանատար (մ. 1982)
1905 - Ալեքսանդր Մելիք-Փաշայան (ծնվ. Թիֆլիս, մ. 1964), դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)
1899 - Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան (ծնվ. Ալիկա-Մար, Ռուսաստան, մ. 1970), երաժշտագետ, կոմպոզիտոր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1874 - Գրիգոր Տրանկու-Յասի (ծնվ. Թյուրգու Ֆրումոս, մ. 1940), քաղաքական տնտեսագետ, իրավաբան, պրոֆեսոր, Ռումինիայի փաստաբանների ասոցիացիայի մշտական հանձնաժողովի անդամ

  • Նրա նախնիները սերում էին հայկական ազնվական ընտանիքից։

1861 - Էմանուել Խոջաև (ծնվ. Պյատիգորսկ, Ռուսաստան, մ. 1939), ճարտարապետ

  • Նրա մորական պապ Չալոխովի (Չելախով) անունը հիշատակվում է Մ.Յու. Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» գրքում։

ԳՈՎԱԶԴ

биржа трафика