Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 24


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Քեյսի Ուիլսոն, ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ
1973 - Վենսան Կանդելա,ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ
1966 - Ռոման Աբրամովիչ, ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ
1947 - Քևին Քլայն, ամերիկացի դերասան և երգիչ
1939 - Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ, ամերիկացի դերասան
1932 - Սթիվեն Քովի, ամերիկացի դերասան և ռեժիսոր (մ. 2012)
1913 - Տիտո Գոբի, իտալացի երգիչ (բարիտոն)
1882 - Իմրե Կալման, հունգարացի կոմպոզիտոր
1854 - Արթյուր Ռեմբո, ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։ (մ. 1891)

ՀԱՅԵՐ

1947 - Ռուբեն Կարապետյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
1946 - Անդա Կալագուրեանու (ծնվ. Բուխարեստ, մ. 1992), դերասանուհի, թեթև և ժողովրդական երաժշտության կատարող 
1932 - Շալիկո Բադանյան (ծնվ. Ախալքալաք, Վրաստան, մ. 2003), քիմիկոս, բնական ցածր մոլեկուլային կենսակարգավորիչների սինթեզի մասնագետ
1929 - Սոս Սարգսյան (ծնվ. Ստեփանավան, մ. 2013), թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1972), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985)
1925 - Լևոն Վարդան (Բեդիրյան), գրող և պատմաբան (1997)
1900 - Ամատունի Ամատունի, հայկական խորհրդային պետական և կուսակցական գործիչ
1888 - Լեռ Կամսար (Արամ Տեր-Թովմասյան, ծնվ. Վան, մ. 1965), հայ երգիծաբան գրող

  • Իր առաջին ֆելետոնները, որոնք հրապարակվել են հայրենի Վանի թերթերում, նա ստորագրել է մանկուց իր սիրած Կամսար անունով։ Մի անգամ երևելի քաղաքացիներից մեկը, հանդիպելով փողոցում, շնորհավորեց հերթական երգիծական պատմվածքի կապակցությամբ և, ուսին թոթվելով ասաց. «Դու Կամսար չես, չէ, դու մեծ Կամսար ես, Լեռ (ժայռ) Կամսար։ « Ահա այդպես էլ հայտնվեց նրա գրական կեղծանունը՝ Լեռ Կամսար։
  • 1921-1935 թվականներին Երևանում Լեռ Կամսարը տեղական թերթում երգիծական սյունակի հեղինակն է եղել: Հակախորհրդային գրականության համար ձերբակալվել և աքսորվել է:
  • Մահվանից առաջ նա հասցրել է ասել միայն. «Խնդրում եմ ձեզ ինձ թաղել դեմքով ներքև... այս կառավարությանը չտեսնելու համար։ Մի կասկածեք, մի օր ռեժիմը կփոխվի, և ես, նույնիսկ լրիվ քայքայված վիճակում շրջվելու եմ մեջքի»։

1872 - Գարեգին Լևոնյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1947), գրականագետ, արվեստաբան, նկարիչ, աշուղական պոեզիայի հետազոտող

  • Աշուղ Ջիվանու որդին։ Հայաստանի առաջին արվեստի վաստակավոր գործիչը (1932):

1864 - Հարություն Ճուղուրյան, արձակագիր
1841 - Ալեքսանդր Երիցյան, հայ գրող, պատմաբան և հայագետ (1902)
1817 - Վիլմոշ Լազար (Լազարյան ծնվ. Վելիկի Բեչկերեկ, Սերբիա, մ. 1849), գնդապետ, հունգարական հեղափոխության հերոս (1848-1849)

  • Ծնվել է հունգարահայ ազնվական ընտանիքում։
  • Մահապատժի է ենթարկվել 1848 թ. Հունգարական հեղափոխությանը մասնակցելու համար և համարվում է հեղափոխական բանակի («Արադի նահատակներ») 13 զորահրամանատարներից մեկը։

1558 - Շիմոն Զիմորովիչ (Շիմոն Շիմոնովիչ, ծնվ. Լվով, Լեհաստան, մ. 1629), լեհ բանաստեղծ, բանասեր և հայ մշակույթի գործիչ

  • Լեհաստանի խոշորագույն բանաստեղծներից է, լեհական գրականության ռեալիզմի հիմնադիրը: Իր լատինատառ պոեզիայով եվրոպական ճանաչում է ձեռք բերել, իսկ հայրենիքում ստացել է «լեհական Պինդարա» անունը։

ԳՈՎԱԶԴ

биржа трафика