Այսօր ծնվել են. 27 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ստեֆան Էլ-Շաարավի, եգիպտական ծագումով իտալացի ֆուտբոլիստ
1975 - Արոն Ռալստոն, ամերիկացի լեռնագնաց
1963 - Ֆարին Ուրլաուբ, գերմանացի ռոք երաժիշտ
1952 - Ռոբերտո Բենինյի, իտալացի դերասան և ռեժիսոր
1939 - Ժան Ջորկաեֆ, ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
1932 - Սիլվիա Փլաթ, ամերիկացի գրող և բանաստեղծուհի (մ. 1963)
1922 - Միշել Գալաբրյու, մարոկա-ֆրանսիացի գրող
1914 - Գեորգի Խոլոպով, հայազգի ռուս գրող (մ. 1990)
1886 - Ռոբերտ Ֆալկ, ռուս խորհրդային նկարիչ (մ. 1958)
1858 - Թեոդոր Ռուզվելտ, ամերիկացի քաղաքական գործիչ (մ. 1919)
1855 - Իվան Միչուրին, ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս (մ. 1935)
1782 - Նիկոլո Պագանինի, իտալացի վիրտուոզ ջութակահար և կոմպոզիտոր (մ. 1840)
1728 - Ջեյմս Կուկ, անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն

ՀԱՅԵՐ

1978 - Արթուր Բաղդասարով (ծնվ. Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), կենդանիներ վարժեցնող, ՌԴ վաստակավոր արտիստ
1975 - Անդրեյ Մովսեսյան, հայ ֆուտբոլիստ
1965 - Արմեն Ադիլխանյան, ռուսաստանյան կինոպրոդյուսեր, ռեժիսոր, դերասան և սցենարիստ
Կինոյում աշխատելու տարիների ընթացքում շեշտակի կարիերա է արել՝ անցնելով տեսախցիկի մեխանիկից մինչև պրոդյուսեր ճանապարհը։
1954 - Սամվել Պետրոսյան, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ
1950 - Գայանե Մարտիրոսյան, ռեժիսոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)
1938 - Իգոր Զայցև (ծնվ. Մոսկվայի մարզ), շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային տեսաբան, գրականագետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2006)

  • Եղել է Տիգրան Պետրոսյանի մարզիչը։ Հայրը հայ է՝ Արկադի Աղայանը։
  • Վառ կոմբինացիոն ոճի շախմատիստն առանձին պարտիաներում հաղթել է աշխարհի չեմպիոններ Մ. Տալին և Բ. Սպասկուն: Ականավոր շախմատային վերլուծաբան է, շախմատը միշտ ընկալել է որպես փիլիսոփայական մեկնաբանության ենթակա արվեստի ոլորտ։ Մի շարք դեբյուտային մշակումների հեղինակ է իսպանական պարտիայում, սիցիլիական և հին հնդկական պաշտպանություններում:

1931 - Ալբերտ Մուշեղյան, գրականագետ, թարգմանիչ, բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1998)

  • Տեսողությունից զրկվել է վեց տարեկանում՝ պայթուցիկով խաղալիս։ Իր գիտական հետազոտությունները Ա. Մուշեղյանը կատարել է կնոջ՝ բանասեր և թարգմանիչ Ռիմա Հարությունյանի օգնությամբ:
  • Շուրջ հարյուր գրականագիտական և հայագիտական աշխատանքների հեղինակ է՝ նվիրված հիմնականում հայ գրականագիտական սակավ հայտնի էջերին:

1930 - Ստեփան Սիտարյան (մ. 2009), խորհրդային և ռուս տնտեսագետ, պետական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
1904 - Դարյա Բաբայան (ծնվ. Լենինգրադ, Ռուսաստան, մ. 1988), բուսաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)

  • Ն. Ա. Նաումովի լավագույն աշակերտներից է: Արագ տիրապետելով հայերենին 1933 թվականից դասախոսություններ կարդացել է հայերեն։

1896 - Արման Կոթիկյան (ծնվ. Տրապիզոն, Թուրքիա, մ. 1968), դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • 1925 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը, աշխատել է Փարիզի հայկական դրամատիկական թատրոնում։
  • 1932 թվականին Փարիզում հիմնադրել է «Հայկական Ժողովրդական Թատրոն»- ը։
  • 1961 թ. նկարահանվել է արևմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» համանուն պատմվածքի հիման վրա Արման Մանարյանի դիպլոմային աշխատանքում՝ նրա եղբոր՝ Երվանդ Մանարյանի սցենարով։ Ֆիլմում իր վերջին դերն է խաղացել հայտնի դերասան Հրաչյա Ներսիսյանը։ 

1894 - Գուրգեն Շահինյան, ճարտարապետ, ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր շինարար
1892 - Գարաբետ Միրան Հեքնայան (ծնվ. Փարիզ, մ. 1985), գեղանկարչության կոլեկցիոներ և գործարար, մուլտիմիլիոնատեր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

  • Հեքնայանը մոլորակի ալմաստի բիզնեսի առաջատարներից է։
  • 19-րդ դարի գեղանկարչության ֆրանսիական խոշորագույն կոլեկցիոներներց է։ Նրա հավաքածուում տեղ են գտել Դեգայի, Մոնեի, Մանեի, ինչպես նաև Ռեմբրանդտի ավելի քան 100 կտավներ և Ռոդենի տասնյակ քանդակագործական կոմպոզիցիաներ:

1881 - Խաչատուր Կանայան, լեզվաբան (մ. 1976)
1871 - Հովհաննես Նալբանդյան (ծնվ. Սիմֆերոպոլ, Ղրիմ, մ. 1942), նշանավոր ջութակահար և երաժշտական մանկավարժ, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգում հայկական խմբակի նախագահը
1820 - Գրիգորի Բուդաղով (ծն. Ռիգա, մ. 1882), ծովակալ, Սևաստոպոլի պաշտպանության հերոս

  • Սերում է 18-րդ դարի Աստրախանի ռուսացած հայկական տոհմից, որը կրում էր «Բուդաղով-Բուդաղյան» ազգանունը։