Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 29


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Էրիկ Սաադե, շվեդ երգիչ
1972 - Գեբրիել Յունիոն, ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել
1970 - Էդվին վան դեր Սար, հոլանդացի ֆուտբոլիստ
1950 - Աբդուլա Գյուլ, թուրք քաղաքական գործիչ
1901 - Միլդրեդ Հարիս, ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի (մ.1944)
1899 - Ակիմ Թամիրով (Հովակիմ Թամիրյանց), ամերիկացի հայազգի կինոդերասան (մ.1972)

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Վարդան Խաչատրյան, հայ ֆուտբոլիստ
1960 - Միքայել Անտոնյան, մոնումենտալ նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ
1958 - Գրիգորի Զարեչնի (Գրիգորի Իշխանով, ծնվ. Բաքու), ռուսական շանսոն ժանրում երգերի հեղինակ և կատարող
1956 - Վազգեն Սիսլյան (ծնվ. Բեյրութ, Լիբանան), ազգային-հայրենասիրական շարժման գործիչ, ԱՍԱԼԱ-ի վետերան, ազատամարտիկ

  • 1981 թվականի սեպտեմբերի 24-ին 25 տարեկանում գլխավորել է մի խումբ մարտիկների՝ Փարիզում թուրքական հյուպատոսությունը գրավելու նպատակով։
  • Ակցիայի ընթացքում ծանր վիրավորվել է հյուպատոս Կայ Ինալը և երկու մարտիկ։ Վերցվել 56 պատանդներ, որոնք 16 ժամվա պահվել են հյուպատոսության շենքում: ԶԼՄ-ներում իրենց պահանջների հրապարակումից հետո մարտիկները կամավոր հանձնվել են Ֆրանսիայի իշխանություններին։ Սակայն «Թուրքիայում հայ, թուրք և քուրդ քաղբանտարկյալներին» ազատ արձակելու նրանց պայմանները չեն բավարարվե։ Այնուհետև, Փարիզի դատարանի որոշմամբ Վազգեն Սիսլյանը և նրա խմբի անդամները դատապարտվեցել են 7 տարվա ազատազրկման։
  • Երեք մարտիկներ ազատ են արձակվել 1986 թվականին և մեկնել Լիբանան, նրանցից մեկը՝ Արամ Բասմաջյանը, ինքնասպան է եղել բանտում (թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը):
  • Որոշ ժամանակ անց Վազգեն Սիսլյանը տեղափոխվել է Հայաստան և մասնակցել 1988-1994թթ. Արցախյան պատերազմին։

1952 - Իդա Կավաֆյան (ծնվ. Ստամբուլ), ալտիստ

  • Նա սկսել է ելույթներ ունենալ քրոջ՝ Անի Կավաֆյանի հետ, երբ նրանք միասին խաղում էին Քարնեգի հոլում։
  • 1983-1984 հյուրախաղերով շրջագայել է Չիք Կորեայի հետ։

1946 - Սվետլանա Նավասարդյան (ծնվ. Ալավերդի), դաշնակահարուհի: ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի
1921 - Միխայիլ Եսայան (ծնվ. Կրասնոդար), հեծանվասպորտի, քաղաքների և բիլիարդի համամիութենական կարգի մրցավար
1920 - Գառնիկ Թորամանյան (ծնվ. Անի, մ. 1995), ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

  • Թորոս Թորամանյանի որդին։

1916 - Նունե Օքսենտյան, երգեհոնահար, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1984), ՌԴ ժողովրդական արտիստ (2007)

  • Ռուսական և արտասահմանյան քննադատների հիացական արձագանքներում երգչուհին անվանում են «երգեհոնիմարմնի ֆանտաստիկ վարպետ»։

1899 - Ակիմ Թամիրով (Հովակիմ Թամիրյանց, ծնվ. Թիֆլիս, մ. 1972), ամերիկահայ դերասան

  • Կինոյում խաղացել է  այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ի. Բերգմանը, Մ. Վիտին, Գ. Գարբոն, Մ. Դիտրիխը, Կ. Կարդինալեն,  Ջ.Լոլոբրիջիդան, Ժ. Մորոն, Ռ. Շնայդերը, Հ. Հրանտ, Է. Քուին, Ք. Կուպերը, Փ. Օ ' Թուլը, Ֆ. Սինատրան...

1873 - Հովհաննես Հախվերդյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1931), գեներալ-լեյտենանտ, ազնվական: Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության առաջին նախարար


ԳՈՎԱԶԴ

биржа трафика