Այսօր ծնվել են. 4 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Էլլա Բալինսկա, բրիտանացի դերասանուհի
1976 - Ալիսիա Սիլվերսթոուն, ամերիկացի դերասանուհի
1965 - Եվգենի Կասպերսկի, ռուս ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր
1946 - Սյուզան Սարանդոն, ամերիկացի դերասանուհի
1942 - Ֆրանկո Գատին, իտալացի երգիչ, հեռուստահաղորդավար, "Ricchi e Poveri" խմբի նախկին անդամ
1941 - Ռոբերտ Ուիլսոն, ամերիկացի ռեժիսոր և դրամատուրգ
1938 - Կուրտ Վուտրիխ, Շվեյցարական քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2002)
1923 - Չառլթոն Հեսթոն, ամերիկացի դերասան (մ. 2008)
1903 - Ջոն Վինսենթ Ատանասով (մ. 1995), ամերիկացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, էլեկտրական ճարտարագետ, առաջին էլեկտրոնային համակարգչի գյուտարարներից
1895 - Ռիխարդ Զորգե (մահապատժ՝ 1944), գերմանացի լրագրող և խորհրդային հետախույզ, հերոս Խորհրդային Միության
1859 - Վիտտորիո Մատեո Կորկոս (մ. 1933), իտալացի դիմանկարիչ
1858 - Միխայիլ Պուպին (մ. 1935), սերբ և ամերիկացի ֆիզիկոս և ֆիզիկոքիմիկ
1847 - Լուի Անրի Բուսենար (մ. 1910), արկածային ժանրի նշանավոր ֆրանսիացի գրող (մ. 1910)
1817 - Ավգուստ Հիրշ (մ. 1894), գերմանացի բժիշկ-համաճարակաբան, բժշկության դոկտոր
1816 - Էժեն Փոթի (մ. 1887), ֆրանսիացի բանաստեղծ և հեղափոխական, «Ինտերնացիոնալի» հեղինակը
1787 - Ֆրանսուա Պիեր Գիյոմ Գիզո (մ. 1874), ֆրանսիացի պատմաբան և քաղաքական գործիչ
1657 - Ֆրանչեսկո Սոլիմենա (մ. 1747), ուշ բարոկկո դարաշրջանի իտալացի նկարիչ, նեապոլիստական դպրոցի գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչ
1472 - Լուկաս Կրանախ Ավագ, վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ (մ. 1553)
973 - Ալ-Բիրունի (մ. 1048), միջնադարյան պարսիկ գիտնական և մտածող

ՀԱՅԵՐ

1984 - Վալերի Ալեքսանյան, ֆուտբոլիստ, Իրանի «Րահ Ահան» և Հայաստանի հավաքականի խաղացող
1978 - Հայկ Արսենյան, դաշնակահար, կոմպոզիտոր, հեղինակնակների և կոմպոզիտորների ֆրանսիական ընկերության (Sacem) անդամ

  • Արսենյանը 1997 թվականին հանդես է եկել «Ռադիո Ֆրանսի» Հանրապետական նվագախմբի հետ և արժանացել Փարիզի պլատինե մեդալին։ 1999 թվականին մենահամերգով հանդես է եկել Պրահայում՝ Մոցարտի "Petranka" թանգարանում։

1955 - Աշոտ Բլեյան, մանկավարժ, հասարակական գործիչ
1949 - Կարո Լուկաս (Կարո Ղուկասյան), ռոբոտատեխնիկայի մասնագետ

  • Լուկասին անվանել են իրանական ռոբոտատեխնիկայի հայրը։ Ճանաչվել է «Անմահ անձնավորություն» ("Eternal Figure" Իրանի ինժեներական մարզում և ԻԻՀ նախագահի կողմից պարգևատրվել 2006 թվականին)

1946 - Անահիտ Հարմանդարյան, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ

  • Մայրական կողմից ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Սիմակ Սահակյանի թոռնուհին է։ Կարսի վերջին քաղաքապետ Մարտին Չեբանովի ծոռը:

1938 - Արամ Էլբակյան, տիեզերական սկաֆանդրների հետազոտությունների և մշակումների մասնակից
1928 - Կարլեն Աբգարյան, տեխնիկական կիբերնետիկայի գծով սովետական գիտնական (մ.1995)
1884 - Գեորգի Պիտոև (Ժորժ Պիտոև, Գևորգ Պիտոյան), ռուս և ֆրանսիացի դերասան, թատերական ռեժիսոր, ծագումով հայ

  • Ավանգարդ թատրոնների կողմնակիցների խմբի կողմից կազմակերպված հրապարակային երկխոսության նախաձեռնողներից է:
  • Ֆրանսիացի մտավորականության նշանավոր ներկայացուցիչներ Անատոլ Ֆրանսը, Ժան-ՌիշարԲբլոկը, Ռոժե Մարտեն դյու Գարը, Իգոր Ստրավինսկին, Անդրե Անտուան, Ֆիրմեն Ժեմիեն, Ժան Կոպոն, Կոկտոն.. սերտ կապեր էին պահպանում Ժորժ Պիտոևի թատրոնի հետ։
  • 1925-ին "Temps" ամսագրում տպագրել է բեմական արվեստի սեփական հայեցակարգը։

1855 - Միխայիլ Էբելով (Միխայիլ Աբելյանց, Մելիք Ադել), ինֆանտերիայի գեներալ, Օդեսայի ԳԿ-ի գլխավոր պետ, Օդեսայի գեներալ-նահանգապետ