Այսօր ծնվել են. 13 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Քոլթոն Հեյնս, ամերիկացի դերասան, մոդել
1957 - Քեմերոն Քրոու, ամերիկացի ռեժիսոր

  • «Օսկարի» է արժանացել «Համարյա հանրահայտ» ֆիլմի համար

1948 - Կատրին Բրեյա, ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ
1942 - Հարիսոն Ֆորդ, ամերիկացի դերասան

  • Առավելապես հայտնի է «Աստղային պատերազմներ» ու «Հարիսոն Ֆորդ» ֆիլմաշարերից։
  • Ֆորդի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Նախագահի ինքնաթիռը», «Ապոկալիպսիսն այսօր», «Ինչ է թաքցնում սուտը», «Փախստականը»։

ՀԱՅԵՐ

1989 - Հովիկ Ալիբեկյան (ծնվ. Հայաստան), կարատեիստ, Ռուսաստանի չեմպիոն
1987 - Եվա Ռիվաս (Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան, ծնվ. Դոնի Ռոստով), երգչուհի

  • Հայրը ՝ Ալեքսանդր Ռեշետնիկովը, ունի հայկական, հունական և ռուսական արմատներ, ծնվել է Վլադիվոստոկում։ Մայրը՝ Փիրուզա Ռեշետնիկովա-Ծատուրյանը , հայուհի է, ծնվել է Երևանում։

1969 - Ալբերտ Գայամյան (Ալբերտ Գրուբիյան, «Շտիրլից», ծնվ. Բաքու), շանսոնյե, բանաստեղծ, կոմպոզիտոր

  • Ալբերտ Գայամյանը հայտնի է Կրասնոդարի երկրամասի սահմաններից դուրս իր արմատական հայացքներով։

1959 - Ֆիլիպ Հակոբյան, ամերիկահայ նկարիչ

  • 1982-ին  Մասաչուսեթս նահանգի Բոստոնի նկարազարդողների միջազգային մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն նկարիչ» տիտղոսին։

1936 - Ալիսիա Կիրակոսյան (ծնվ. Կորդովա, Արգենտինա, մ. 2014), հայ-արգենտինյան բանաստեղծուհի, թարգմանիչ

  • Պարույր Սևակը նրան անվանել է մեր հարյուրամյակի մեծագույն բանաստեղծուհիներից մեկը։
  • Ֆրանսիացի հայտնի բանաստեղծ Ժակ Պրևերը նրան գիսաստղ է անվանել։

1925 - Հարրի Կիզիրյան (ծնվ. ԱՄՆ, մ. 2002), ԱՄՆ ծովային կորպուսի հերոս, գեներալ-մայոր

  • Հարրին կնոջ՝ Հազել Սերոբյանի հետ Նյու Յորքում հայկական տարրական դպրոց է բացել։
  • ԱՄՆ-ում Կիզիրյանի անունը կրում է Ռոդ Այլենդի հրապարակը, տարրական դպրոցն ու գլխավոր փոստը։

1906 - Աստղիկ Առաքելյան (ծնվ. Հայաստան), երգչուհի
1896 - Վարդան Ատրյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1974), արձակագիր, լրագրող