Այսօր ծնվել են. 15 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Ստոյա, ամերիկացի պոռնոդերասանուհի և մոդել
1976 - Դայան Կրյուգեր, գերմանացի դերասանուհի ու մոդել

  • «Տրոյա» ֆիլմում խաղացել է Հեղինեի դերը։

1969 - Ալեքսանդր Վասիլյև, ռուսական «Сплин» ռոք խմբի մենակատար
1961 - Ֆորեսթ Ուիթակեր, ամերիկացի դերասան
1940 - Խոսե Սարուխան, մեքսիկացի կենսաբան
1930 - Ժակ Դերիդա, ֆրանսիացի փիլիսոփա
1901 - Պեյկե Կոխ, հոլանդացի նկարիչ, մոգական ռեալիզմի ներկայացուցիչ
1812 - Բեննո Ադամ, Մյունխենի գերմանացի նկարիչ
1606 - Ռեմբրանդ վան Ռեյն, հոլանդացի գեղանկարիչ

ՀԱՅԵՐ

1999 - Սեդա Թութխալյան (ծնվ. Գյումրի), մարմնամարզիկ, 2014-ի Օլիմպիական խաղերի պատանեկան առաջնության բացարձակ չեմպիոն, 2015-ի Եվրոպական առաջին խաղերի հաղթող և մրցանակակիր

  • Եղբայր՝ Վահե Թութխալյանը, սամբոյի Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է և մրցանակակիր, սամբոյի աշխարհի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ:

1990 - Զաք Պողոսյան (ծնվ. Մասենա, ԱՄՆ), ամերիկահայ հոկեյիստ

  • Զակ Պողոսյանն առաջին հայն է, ով դարձել է հոկեյի NHL ամենաազդեցիկ լիգայի գլխավոր աստղերից մեկը։

1973 - Ջոն Դոլմայան (ծնվ. Բեյրութ), ամերիկահայ երաժիշտ, "System of a Down" խմբի անդամ
1953 - Ռուդիկ Բարսեղյան (ծնվ. Շնող), մարզական մեկնաբան, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր լրագրող (2013)
1947 - Վահան Շիրխանյան (ծնվ. Վրաստան), հայ քաղաքական և պետական գործիչ
1940 - Խոսե Սարուխան (ծնվ. Մեխիկո), գիտնական-կենսաբան, Լոնդոնի Թագավորական ընկերության արտասահմանյան անդամ

  • Խոսե Սարուխանի նախնիները եղել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայեր։
  • Խոսե որդին՝ Արտուրո Սարուխանը, ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն էր 2007-2013 թվականներին։

1931 - Կամարի Տոնոյան (ծնվ. Երևան), գրող
1930 - Էդուարդ Խաղողագործյան (մ. 1983), կոմպոզիտոր, մանկական օպերաների, բալետների, սիմֆոնիաների, համերգների, կամերային-գործիքային համույթների հեղինակ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
1922 - Ժան-Պիեռ Ռիշարդո (ծնվ. Մարսել, մ. 2019), ֆրանսիական գրականության պատմաբան, գրականագետ, Ժնևի գրականագետների դպրոցին մոտ

  • Ֆրանսիայի հողում հայկական մշակույթի զարգացման օրինակով Ժան-Պիեռ Ռիշարդոն ընդգծում է այն միտքը, որ իրենց մշակույթների համատեղ փոխգործակցությունը հարստացնում է համամարդկային քաղաքակրթությունը, կյանքն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դարձնում, նպաստում ժողովուրդների փոխադարձ հարգանքին ու փոխգործակցությանը խաղաղության ու բարգավաճման պայմաններում:

1912 - Բոգդան Կիրակոսյան (ծնվ. Բաթում, մ. 1972), Բաթումի քաղաքի գլխավոր ճարտարապետ, Աջարիայի ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
1911 - Աղավնի (ծնվ. Կարս, մ. 1992), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
1909 - Վալտեր Արամյան (ծնվ. Վաղարշապատ, մ. 1994), հայ արձակագիր, թարգմանիչ
1888 - Պողոս Հովհաննիսյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1961), Ալեքսեևի հետևակային գնդի կապիտան, հասարակական գործիչ
1878 - Նիկոլայ Կորգանով (մ. 1921), գնդապետ, ազնվական, Ղարաքիլիսայի ճակատամարտերի ղեկավարներից

  • Սպանվել է Երևանի բանտում 1921թ. փետրվարի 17-ին։

1872 - Արշակ Չոբանյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1954), գրող, «Անահիտ» ամսագրի խմբագիր, հրատարակիչ, պատմաբան, քննադատ, հասարակական գործիչ
1837 - Պերճ Պռոշյան (ծնվ. Աշտարակ, մ. 1907), գրող, թարգմանիչ

  • 1860-ին հրատարակել է իր առաջին սոցիալ-կենցաղային վեպը՝ «Սոս և Վարդիթերը", որը գրվել է Աշտարակի բարբառով և ուշադրություն է դարձրել իր վրա:
  • 1861-ին հիմնադրել է հայկական առաջին իգական դպրոցը:
  • Հայերեն է թարգմանել է Լ. Տոլստոյի, Ա. Օստրովսկու, Չ. Դիքենսի ստեղծագործությունները: