Այսօր ծնվել են. 28 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Մաթյո Դեբյուշի, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1981 - Մայքլ Կարիկ, անգլիացի ֆուտբոլիստ
1954 - Ուգո Չավես, Վենեսուելայի նախագահ
1943 - Ռիչարդ Ռայթ, անգլիացի ռոք-երաժիշտ, «Pink Floyd» խմբի անդամ
1937 - Ֆրանսիս Վեբեր, ֆրանսիացի ռեժիսոր
1929 - Ժաքլին Քենեդի, ամերիկացի լրագրողուհի, 1961-1963 թվականներին ԱՄՆ առաջին տիկին
1915 - Չարլզ Հարդ Թաունս, ամերիկացի ֆիզիկոս
1902 - Կարլ Փոփեր, բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ (մ. 1994)
1804 - Լյուդվիգ Ֆոյերբախ, գերմանացի փիլիսոփա (մ. 1872)

ՀԱՅԵՐ

1987 - Արման Փաշիկյան, շախմատիստ
1987 - Սևակ Խանաղյան, երգիչ, երգերի հեղինակ, «X-ֆակտոր» - 2016-ի հաղթող
1963 - Ռաֆայել Վարդերեսի Սամուրգաշև, միջազգային կարգի սպորտի վարպետ (հունահռոմեական ըմբշամարտ), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող

  • Աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ:
  • Կրտսեր եղբայրը՝ Վարդերեսը, Սիդնեյի օլիմպիական, աշխարհի՝ կրկնակի չեմպիոն է:

1946 - Հմայակ Ավագյան, կենսաբան, թունաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1998)
1938 - Վլադիմիր Վարդանյան, գրող, թարգմանիչ

  • Ղրիմի հայ գրականության ասոցիացիայի հիմնադիր և նախագահ (2002-ից):
  • Գրում է մի քանի օտար լեզուներ, պոեզիան թարգմանում է ԱՊՀ ժողովուրդների եվրոպական լեզուներից և լեզուներից:

1937 - Ֆրանսիս Վեբեր, ֆրանսիացի կինոռեժիսոր եւ սցենարիստ

  • Վեբերի հայրը հրեա է, մայրը՝ հայ։ Մայրը՝ Եկատերինա Աղաջանյանը, ծնվել է Արմավիրում։ Ավելի ուշ ընտանիքով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իսկ հեղափոխությունից հետո արտագաղթել Ֆրանսիա։
  • Ռեժիսորն է «Հայրիկներ», «Խաղալիք», «Փախստականները», «Ընթրիք խելապակասի հետ», «Քամելեոն», «Անհաջողակները» և այլ ֆիլմերի:

1928 - Ռեյ Աղայան, հագուստի դիզայներ
1910 - Սամսոն Մկրտումյան, օդաչու, Խորհրդային Միության հերոս
1904 - Գեորգի Շահունյանց, ՌԴ տրանսպորտային ոլորտի նշանավոր գործիչ

  • Նրա անունով է կոչվել Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի ամբիոններից մեկը։

1902 - Գժեգոժ Գժեբան, լեհ շախմատիստ

  • Իրական ազգանունը Բաղդասարյան է, մասնագիտությամբ կենսաքիմիկոս էր։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քիշնևից տեղափոխվեց Վարշավա և իր վրա վերցրեց Grzeban կեղծանունը։
  • Լեհաստանում հիմնադրել է Szachy շախմատային ամսագիրը, որը ղեկավարել է 25 տարի։ Էտյուդի ճանաչված վարպետ է, Լեհաստանի 1940-1960-ական թթ. ուժեղագույն էտյուդիստը։
  • ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ունեցել է 10,83 միավոր:

1893 - Շարա Տալյան, օպերայի արտիստ, օպերային երգիչ (տենոր, այնուհետև բարիտոն), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)

  • Ծնվել է աշուղ Ջամալիի ընտանիքում։  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներից է: ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր:

1867 - Գրիգորի Շելկովնիկով, գեներալ-մայոր, հայկական ծագումով ռուս ազնվական

  • Ռուսացած հայկական ազնվական տոհմի հետնորդը ՝ Ելիզավետպոլի նահանգի ժառանգական ազնվականներից։

1859 - Գեդեոն Միրագով (Գեդեոն Միրագյան), վրացական թատրոնի նշանավոր գործիչ

  • Հանդես է եկել հայկական դրամատիկական թատերախմբում։ Նրա անունը ոսկե տառերով գրված է վրացական թատրոնի պատմության մեջ։

1822 - Հեքիմ Աբամելիք, պորուչիկ, իշխան

  • Ծագումով հայ հին հայ ազնվական-մելիքական տոհմից։ Գեներալ-մայոր Դավիթ Աբամելիկի և իշխանուհի Մարֆա Լազարևայի որդին՝ Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի պատվավոր հոգաբարձուի դուստրը: