Այսօր ծնվել են. 4 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Post Malone, ամերիկացի հիփ հոփ կատարող, երգահան և պրոդյուսեր
1982 - Հաննա Հարփեր (Hannah Harper), անգլիացի պոռնոդերասանուհի
1972 - Նինա Բադրիչ, հորվաթ երգչուհի
1927 - Ջինա Լոլոբրիջիդա, իտալացի դերասանուհի

  • Լոլոբրիջիդային համաշխարհային փառք են բերել «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերը։

1926 - Ալֆրեդո դի Ստեֆանո, արգենտինացի ֆուտբոլիստ
1807 - Ջուզեպպե Գարիբալդի, իտալացի գեներալ և քաղաքական գործիչ

ՀԱՅԵՐ

1993 - Գոհար Ավետիսյան (ծնվ. Մարտունի), Դիմահարդար, ոճաբան, բլոգեր, գործարար, երգչուհի
1954 - Հասմիկ Փոշոտյան (ծնվ. Երևան), բեմադրող նկարիչ, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր

  • Առաջին դիզայներներից է, որ հայկական զարդանախշեր և հայկական մանրանկարչություն է կիրառել կիրառական արվեստում։

1951 - Խաժակ Պարսամյան (ծնվ. Արաբկիր, Թուրքիա), Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ
1947 - Սերգեյ Բադալյան (ծնվ. Երևան, մ. 1999), կուսակցական և պետական գործիչ
1941 - Բեռնարդ Աուտիեր (ծնվ. Փարիզ), բանասեր, արևելաքրիստոնեական գրականության մասնագետ, Ժնևի համալսարանում հայոց լեզվի և գրականության դասախոս, Ժնևի համալսարանում հայ գրականության պրոֆեսոր
1930 - Մհեր Մկրտչյան (ծնվ. Լենինական, մ. 1993), թատրոնի և կինոյի ականավոր հայ դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), Դաղստանի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)

  • Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», «Խոշոր շահում», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Միմինո», «Հին օրերի երգը», «Տերն ու ծառան», «01-99», «Կովկասի գերուհին», «Կտոր մը երկինք»։

1925 - Քեթի Բերբերյան (ծնվ. Ատլբորո, ԱՄՆ), ամերիկահայ հայտնի դասական երգչուհի (սոպրանո և մեցցո-սոպրանո), ավանգարդիզմի կարկառուն ներկայացուցիչ, սեփական ոճի և դասական պարի դպրոցի հիմնադիր

  • Նրա վոկալ տվյալները երեք օկտավայի դիապազոնում են, այնպես, որ կարող է երգել և Տրիստան, և Իզոլդա։

1796 - Կառլ Մարիա Արետին (ծնվ. Վեցլար, մ. 1868), թագավորական մասնավոր և պետական արխիվի արխիվարիուս; բարոն