Այսօր ծնվել են. 8 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Ջեյդեն Սմիթ (Jaden Smith), ամերիկացի ռեփեր
1977 - Քրիստիան Աբբիատի, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1951 - Անժելիկա Հյուսթոն (Anjelica Huston), ամերիկացի դերասանուհի
1938 - Անդրեյ Մյագկով, ռուս դերասան, գրող

  • Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում:
  • Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը։ Մյագկովը նկարահանվել է ռեժիսորի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում:

1932 - Ֆրանկա Ռայմոնդի (Franca Raimondi), իտալացի երգիչ
1851 - Սըր Արթուր Ջոն Էվանս, անգլիացի պատմաբան և հնագետ

  • 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչփյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար։

1839 - Ջոն Ռոքֆելեր, ամերիկացի բիզնեսմեն, բարերար, մարդկության պատմության առաջին դոլլարատեր-միլիարդատեր, Ռոքֆելեր կլանի հիմնադիրը 
1621 - Ժան դը Լաֆոնտեն, ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ (վ. 1695)
1593 - Արտեմիզիա Ջենտիլեսկի (Artemisia Gentileschi), իտալացի նկարիչ

ՀԱՅԵՐ

1952 - Կարեն Շահնազարով (ծնվ. Կրասնոդար), ռեժիսոր, սցենարիստ

  • Շահնազարովի հայրական կողմով նախատատը Փիրումովների հայտնի տոհմից է (նա ցարական գեներալ Դանիել Բեկ-Փիրումովի քույրն էր, որը Սարդարապատի ճակատամարտում ջարդեց թուրքերին)։

1948 - Րաֆֆի Կավուկյան (ծնվ. Կահիրե), երգիչ, երգերի հեղինակ, էսսեիստ, երաժշտական պրոդյուսեր
1939 - Վլադիմիր Մուսայելյան (ծնվ. Մոսկվա), լուսանկարիչ, ֆոտոլրագրող, ֆոտոլրագրող, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը
1914 - Հրանտ Բագրազյան (ծնվ. Անդիժան, մ. 1995), հայ արձակագիր, դրամատուրգ
1895 - Բենջամին Ժամկոչյան (ծնվ. Թուրքիա, մ. 1984) մանկավարժ, մանկական գրող, հռետոր, հասարակական գործիչ
1877 - Կոնստանտին Սաղաթելով (ծնվ. Թիֆլիս, մ. 1955), բժիշկ-գինեկոլոգ; ժառանգական ազնվական
1827 - Գրիգոր Աղապիրյան (ծնվ. Աստրախան, մ. 1898), եպիսկոպոս

  • Գ. Աղապիրյանը տիրապետում էր հայերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն, ինչպես նաև անգլերեն, պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին:
  • Նա Կովկասյան Հայկական Բարեգործական Ընկերության հիմնադիրներից էր։