Այսօր ծնվել են. 9 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Էշլի Յանգ (Ashley Simon Young), անգլիացի ֆուտբոլիստ
1975 - Ջեք Ուայթ (Jack White), ամերիկացի երգիչ-երգահան
1964 - Քորթնի Լավ, ամերիկացի դերասանուհի, ռոք աստղ, Hole ռոք խմբի մենակատար
1959 - Քևին Նեշ (Kevin Nash), ամերիկացի դերասան
1956 - Թոմ Հենքս, ամերիկացի դերասան, 2 «Օսկարի» դափնեկիր

  • Հենքսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ֆորեսթ Գամփ», «Կանաչ մղոն», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Փրկել շարքային Ռայանին», «Լրտեսների կամուրջը», «Դա Վինչիի կոդը», «Գաղտնի դոսյե», «Հրաշք Գուդզոնում»։

1947 - Միտչ Միտչել, բրիտանացի վիրտուոզ հարվածային գործիքներ նվագող

  • Առավել հայտնի է որպես «The Jimi Hendrix Experience» խմբի հարվածային գործիքներ նվագող։

1946 - Բոն Սքոթ, AC/DC ռոք խմբի մենակատար, երգերի հեղինակ

  • «Classic Rock» բրիտանական պարբերականի վարկածով «բոլոր ժամանակների լավագույն 100 ֆրոնտմենների» ցուցակում զբաղեցնում է 1-ին տեղը։

1938 - Լիա Ախեջակովա, ռուս դերասանուհի

  • Նրա տաղանդը լավագույնս բացահայտվել է Էլդար Ռյազանովի ֆիլմերում («Ավտոտնակ» «Ավետյաց երկինք», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»)։ Տարբեր ֆիլմերում խաղում է հայուհիների դերեր («Անուշ մայրիկը», «Երբ ես հսկա կդառնամ» և այլն)։

1894 - Պյոտր Կապիցա, սովետական ֆիզիկոս
1855 - Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի, արաբ փիլիսոփա և գրող
1847 - Վոնգ Ֆեյ Հուն, չին մարտարվեստի վարպետ

ՀԱՅԵՐ

1950 - Դանիել Արսան (ծնվ. Ավինյոն, Ֆրանսիա), նորարար, գրական քննադատ, հրատարակիչ
1941 - Պուշկին Սերոբյան (ծնվ. Գյումրի), իրավաբան, իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ

  • 1979-1989-ին դարձել է ռեժիմի բռնաճնշումների զոհ:

1936 - Յուրի Բաբախանյան (ծնվ. Կիրովական), կինոօպերատոր
1925 - Նուբար-Զավեն Պողոսյան (ծնվ. Ռիո դե Ժանեյրո), Բրազիլիայի նավաշինության ազգային ինստիտուտի հիմնադիրը

  • Հայրը ՝ Պողոս Պողոսյանը, Մուսալեռում, Ադանայում և հայկական շատ այլ բնակավայրերում նահատակված հրաշքով փրկված կիլիկիացիներից է։

1921 - Մարո Աճեմյան (ծնվ. Լոզան, Շվեյցարիա, մ. 1978), ամերիկահայ դաշնակահարուհի
1905 - Աննա Շխիյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1990), խորհրդային բուսաբան, Կովկասի ֆլորայի հետազոտող

  • Նրա պատվին կոչվում է «Շխիյան» սոխը (Allium schchianiae):

1902 - Արտեմի Այվազյան (ծնվ. Բաքու, մ. 1975), խորհրդային ջազ երաժիշտ, դիրիժոր, թավջութակահար, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հիմնադիր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1962)