Օրվա հոբելյարները. հունիսի 11


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Լորենցո Արիաուդո, իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան
1988 - Քլեր Հոլթ, ավստրալացի դերասանուհի
1988 - Խեսուս Ֆերնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1962 - Վալերիե Բուայե, ֆրանսիացի քաղաքական գործիչ, 
1933 - Ջին Ուայլդեր, ամերիկացի դերասան
1933 - Ջերոմ Սիլբերման, ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ
1922 - Միխալիս Կակոյաննիս, հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1910 - Ժակ Իվ Կուստո, ֆրանսիացի օվկիանոսաբան
1908 - Ռոլֆ Ագոպ,  գերմանացի դիրիժոր հայկական արմատներով
1864 - Ռիխարդ Շտրաուս, գերմանացի կոմպոզիտոր

ՀԱՅԵՐ

1988 - Ալեքսանդր Բարսեղյան (ծնվ. Կարատեի սպորտի վարպետ, արևելյան մարտարվեստի սպորտի վարպետ, 2003 թ. սիտո-Ռյու կարատեի աշխարհի չեմպիոն (ինդ կատա), 2005 թ. Սիտո-Ռյու կարատեի Եվրասիայի չեմպիոն (ինդ կատա), 2007 թ. Տեցուո Սատո նվիրված աշխարհի գավաթի հաղթող (ինդ կատա)
1973 - Նիկոլայ Մադոյան (ծնվ. Երևան), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ

  • Նիկոլայը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, այն բանի համար, որ նրան հաջողվել է առանց նոտաների կատարել ջութակահար-վիրտուոզ Նիկոլո Պագանինիի 6 համերգները, մինչ այժմ, բացի իտալացի ջութակահարից, դա ոչ մեկին չի հաջողվել:

1972 - Մարիանա Իոնեսյան (ծնվ. Մոսկվա), դերասանուհի

  • 1988-ի սկզբին «Հյուրն ապագայից» դերից հետո հայտնվեց է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման էկրաններին:
  • Այժմ Մարիաննան կրում է Գրեյ ազգանունը, ապրում Վիրջինիայում, որտեղ աշխատում է որպես բիզնես խորհրդատու:

1962 - Վալերի Բոյեր (ծնված. Բուրժե), ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավապաշտպանխ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն ճանաչելու մասին օրինագծի քննարկումը նախաձեռնողը

  • «Ես ցնցված եմ այդ օրինագծի առնչությամբ թուրքերի գործողություններից։ Թուրքական դիվանագիտության հիմքում այսօր սպառնալիքների քաղաքականությունն է, դա դիվանագիտության հնացած պրակտիկա է։ Թուրքիայի վերջին քայլերը մենք դիտարկում ենք որպես Ֆրանսիայի քաղաքականությանը միջամտելու փորձ։ Այդ քայլերը կարող են միայն ամրապնդել խորհրդարանականների դիրքերն ու գործողությունները օրինագծի ընդունման առումով»,- ասել է Վալերի Բուայեն։

1961 - Օգսեն Միրզոյան (ծնվ. Անգեղակոթ), ծանրորդ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984), ԽՍՀՄ չեմպիոն (1982, 1983, 1988, 1991); Եվրոպայի չեմպիոն (1983), աշխարհի չեմպիոն (1983), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1988), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1998)
1945 - Բարբո Էդրիեն (ծնվ. Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և գրող

  • 2006-ին գրել է ինքնակենսագրություն, իսկ երկու տարի անց առաջին վեպը՝ «Վամպիրը Հոլիվուդում» վերնագրով։
  • Նրա մայրը հայկական ծագում ուներ, իսկ հայրը՝ ֆրանս-կանադական, իռլանդական, գերմանական արմատներ։
  • Բարբոն ամուսնացել է ռեժիսոր Ջոն Կարպենտերի հետ 1979-ից 1984 թվականներին, նրանք ունեն ընդհանուր երեխա: 1992 թվականին նա ամուսնացել է դերասան Բիլլի Վան Զանդտի հետ։

1943 - Ալեքսանդր Վարպետյան (ծնվ. Մարսել), ֆրանսիացի հայագետ, ազգագրագետ, էոլոգ և անթոլոգ, էսենցիալիստ

  • Նրա աշխատանքները ճանաչվել են Գառզու, Ս. Փարաջանովի, Մ. Ռագոնի, Ավետ Տերտերյանի, Հովհաննես Շիրազի, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի, Վ. Իվանովի, Ս. Երեմյանի և այլոց կողմից: Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը Վարպետյանին անվանել է «ազգային ֆենոմեն»:
  • Վարպետյանի անունը ներառվել է բրիտանական միջազգային կենսագրական կենտրոնի "Who is who" (2005) և ամերիկյան կենսագրական ինստիտուտի "The Great minds of 21st Century" գրքերում, որը 2006 թվականին Վարպետյանին անվանել է 21-րդ դարի 500 մեծագույն հանճարների շարքում ("The greatest geniuses of 21st Century")։

1942 - Ժան-Կլոդ Քեբաբջյան (ծնվ. Ֆրանսիա), հայկական սփյուռքի գիտահետազոտական կենտրոնի (CRDA) նախագահ
1937 - Սարիբեկ Փոշտոյան (ծնվ. Ապարան, մ. 1990), ռեժիսոր, վավերագրող

  • Նկարահանել է ավելի քան 30 վավերագրական և մեկ կարճամետրաժ ֆիլմ։

1933 - Կոնստանտին Նաջարով (ծնվ. Լենինրադ, մ. 2014), "Իլ" ՀԲԸ առաջատար մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, բանաստեղծ

  • Մարմնի մատրիցային դինամիկ ստերեոմետրիայի ստեղծողը:

1927 - Գուրգեն Գաբրիելյան (ծնվ. Արցախ), հայ գրող, բանաստեղծ, լրագրող, կոմպոզիտոր, Հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատող (1977)
1908 - Ռոլֆ Ագոպ (ծնվ. Մյունխեն, մ. 1998), դիրիժոր

  • Հայկական ծագմամբ հոր (պապի ազգանունը Հակոբյան էր)։