Օրվա հոբելյարները. հունիսի 12


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ադրիանա Լիմա, բրազիլացի հայտնի սուպերմոդել
1979 - Դիեգո Միլիտո, արգենտինացի ֆուտբոլիստ
1950 - Վյաչեսլավ Պոլունին, ռուս ծաղրածու
1948 - Իշտան Սանդորֆի, հունգարացի հիպերռեաիլստ նկարիչ
1941 - Չիք Կորեան, ամերիկացի ջազային դաշնակահար

  • 22 «Գրեմմիի» մրցանակակիր է։ Այս մրցանակին առաջադրվել է 63 անգամ։

1929 - Աննա Ֆրանկ, ծագումով հրեա գերմանացի աղջիկ

  • Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով՝ «Աննա Ֆրանկի օրագիրը»։

1924 - Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ, ԱՄՆ-ի 41-րդ նախագահը 
1915 - Դեյվիդ Ռոքֆելլեր, ամերիկացի բանկիր, միլիարդատեր

ՀԱՅԵՐ

1970 - Վահե Սողոյան (ծնվ. Լենինական), ՌԴ վաստակավոր նկարիչ
1951 - Անդրանիկ Մարգարյան (ծնվ. Երևան, մ. 2007), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (2000-2007)
1939 - Գևորգ Քիլիմջյան (ծնվ. Հունաստան), հայ պատմաբան,
1924 - Սիրեն Աճեմովա (ծնվ. Փարիզ), բալետի պարուհի, դերասանուհի
1920 - Լեոնիդ Դովլաթով (ծնվ. Թիֆլիս, մ. 2012), թատրոնի և կինոյի դերասան
1913 - Արա Բեքարյան (ծնվ. Ղարաքիսար, մ. 1986) հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ

  • Արա Բեքարյանի ծննդյան 100-րդ տարեդարձին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է «Աշտարակ» նկարից մի հատված, իսկ ներքևում փորագրված է «100 դրամ» մետաղադրամի անվանական արժեքը:
  • Հուշադրամի վերևում և ներքևում հայերեն գրված է «Հայաստանի Հանրապետություն»։ Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթից մի հատված, իսկ հուշադրամի եզրերին՝ «Արա Բեքարյան» և «Արա Բեքարյան 1913-1986» գրությունները։

1901 - Հայկ Թումանյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1971), գեներալ-լեյտենանտ

  • Հայկ Թումանյանը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տոհմից էր։

1872 - Ստեփան Դեմուրյան (մ. 1934), կոմպոզիտոր, խմբավար, բանահավաք, երգիչ
1846 - Ստեփանոս Հովակիմյան (ծնվ. Նիկոմեդիա, մ. 1934), արքեպիսկոպոս

  • Ստեփանոս արքեպիսկոպոս Հովակիմյանը եղել է Հայ Եկեղեցու ինքնատիպ ու ժողովրդին նվիրված գործիչներից՝ ավելի քան 60 տարի շարունակ անխոնջ ծառայելով իր հոտին։
  • Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանից հետո Ստեփանոս Սրբազանը նույնպես արժանացել է Հայրիկ կոչվելու բարձր պատվի:
  • 1881-ին հիմնադրել է Հայտնի պարտիզանական դպրոցը, որն ուներ 1.200 աշակերտ, նկուղային թատրոն՝ բոլոր հարմարություններով: Բութանիայի 45 քաղաքներում և գյուղերում կառուցել է դպրոցներ, եկեղեցիներ, բաղնիքներ, աղբյուրներ, ջրաղացներ, ճանապարհներ։ Հիմնել է մի շարք հայկական գյուղեր՝ Հայոց, Հովիվ, Արամ, Գեղամ, Մանիշակ, Զաքար, Նոր գյուղ, Կապուտիկ։

1840 - Գրիգորիս Ալեաթչյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1899), արքեպիսկոպոս

  • Գրիգորիս արքեպիսկոպոս Ալեաթչյանը 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ իրականության կրոնական դասի նշանավոր ներկայացուցիչներից էր։
  • Վեհափառ Հայրապետն աչքի էր ընկնում բարձր հասակով, հպարտ հայացքով, խրոխտ ձայնով, սև երկար մորուքով, վայելում էր իր հոտի մեծ սերն ու վստահությունը: Ժողովուրդը նրան կոչում էր «Թռչնիկ» մականունով։ Նա միշտ եռանդուն կերպով պաշտպանում էր հայերի շահերն ու իրավունքները, համարձակորեն դատապարտում էր թուրքական բարբարոսությունն ու նրանց հրահրած քուրդ ավազակներին։