Այսօր ծնվել են. 13 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Կեյսուկե Հոնդա, ճապոնացի ֆուտբոլիստ
1980 - Խուան Կառլոս Նավառո, իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1944 - Բան Կի-Մուն, ՄԱԿ-ի 8-րդ գլխավոր քարտուղարը
1940 - Գոյկո Միտիչ, դերասան, ռեժիսոր, կասկադյոր
1931 - Իրվին Յալոմ, ամերիկացի հոգեբույժ
1928 - Ջոն Ֆորբս Նէշ, ամերիկացի տնտեսագետ
1865 - Ուիլյամ Բաթլեր Յեյթս, իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ

  • 1923-ի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր

1857 - Ժան Ժակ Մարի դը Մորգան, ֆրանսիացի հնագետ և պատմաբան, 

  • 1880-ական թթ երկրորդ կեսին զբաղեցրել է Ախթալայի պղնձի արդյունահանման գործարանի տնօրենի պաշտոնը:

1843 - Էդվարդ Գրիգ, նորվեգացի կոմպոզիտոր
1831 - Ջեյմս Մաքսվել, շոտլանդացի ֆիզիկոս
1816 - Ֆելիքս Նև, բելգիացի արևելագետ, հայագետ
1799 - Էռնո Քիշ, հունգարահայ սպա, Արադի նահատակներից
1773 - Թոմաս Յունգ, ամերիկացի ֆիզիկոս, աստղագետ

ՀԱՅԵՐ

1982 - Արման Խաչատրյան, մյուզիքլի դերասան
1977 - Արմեն Բիջոսյան, սամբիստ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր
1963 - Գրեգ Բենդյան (ծնվ. Էնգլվուդ, ԱՄՆ Նյու Ջերսի), ջազային պերկուսիոնիստ և կոմպոզիտոր

  • Գրեգ Բենդյանը ներառվել է արդի 25 լավագույն թմբկահարների շարքում։
  • Նրա պապը՝ Գրիգորը, փախել է 1915-ին կոտորածներից։ Պապի պատմածնեը խորը տպավորություն են թողել Գրեգի վրա և հենց դրա շնորհիվ Բենդյանը հետագայում գրեց իր որոշ ստեղծագործություններ՝ «Արարատ» (նվիրում պապիկին ու տատիկին), «Հայ ծերերին», «Արշիլ Գորկու նկարները»։

1963 - Լուի Գառզու (ծնվ. Իսի-Լե-Մուլինո, Ֆրանսիա), լրագրող

  • Ժան Մարի Գարզուի որդին: Ժան Գառզուի Թոռը:

1962 - Ժան Դանիել, Ժան-Դանիել Խանգուլյան (ծնվ. Թիֆլիսում), խորհրդային և ռուսական կինո և թատերական դերասան, ռեժիսոր, խուլերի համար թատրոնի հիմնադիր Տալլինում

  • Ժան Դանիելն ունի ուժեղ վոկալ տվյալներ, որոնք նա ցուցադրում է կինոարտադրության մեջ և հատկապես ներկայացումներում։

1962 - Արտյոմ Ավատինյան, երգիչ (բարիտոն), փորձառու երաժիշտ, որը տիրապետում է լայն մասնագիտական մտահորիզոնի և բարձր մշակույթի
1956 - Յուրի Վարդանյան (ծնվ. Լենինական, մ. Ծանրորդ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1951 - Փիթըր Բալաքյան (ծնվ. Թինեք, ԱՄՆ), ամերիկահայ գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
1941 - Էվելինա Շահիրյան (ծնվ. Լենինական), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1928 - Իննա Զարաֆյան, կինոօպերատոր; ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)
1896 - Ջորջ Գաբրիել Կոուրի (ծնվ. Լիվերպուլ, մ. 1956), «Վիկտորիա խաչի» ասպետ

  • Հայրը ՝ Ռաֆայել Կոուրին, ծագումով Լիբանանից է, մայրը՝ ֆրանսուհի։ Նրա անունը բավականին հարգարժան է Բրիտանիայում:

1886 - Հայկ Շեքերջյան (ծնվ. Իզմիր, Օսմանյան կայսրություն, մ. 1966), ամերիկահայ ռազմական գործիչ, ԱՄՆ Զինված ուժերի հայազգի բրիգադի գեներալ

  • Նա ամերիկահայ առաջին զինծառայողն էր, ով ընդունվել էր Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիա՝ դեռևս պատանի տարիներին ցուցաբերած բացառիկ քաղաքացիական խիզախության համար (տասնվեցամյա հասակում համարձակորեն նետվել է այրվող տուն և փրկել կնոջը և նրա երեխային)։
  • Շեքերջյանի անունով կոչվել են փողոցներ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Գլենդելում, Նյու Յորքում, Վաշինգտոնում և Ֆլորիդայում:

1816 - Ֆելիքս Ժան Բատիստ Ժոզեֆ Նևե (ծնված. Բելգիա, մ. 1893), կաթոլիկ բանասեր

  • Լավ հասկանում էր հայերեն և  հայ գրականություն։ Նրա գրչին են պատկանում մի շարք արժեքավոր թարգմանություններ և հետազոտություններ հայագիտության վերաբերյալ։

1799 - Էռնստ Քիշշ, Էռնստ Պզդիկյան (ծնվ. Հունգարիա, մ. 1849), գեներալ-լեյտենանտ, հունգարական հեղափոխության հերոս և հրամանատար (1848-1849)
Հայ հինավուրց Ադոնց տոհմից է։

  • Հունգարիայում Քիշշի հուշարձանը կա, նրա անունով կոչվել են փողոցներ բազմաթիվ քաղաքներում: