Այսօր ծնվել են. 16 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ազիլիա Բենքս, ամերիկացի ռեփեր և երգչուհի
1988 - Սերխիո Ագուերո, արգենտինացի ֆուտբոլիստ
1971 - Թուփակ Շաքուր, ամերիկացի ռեփեր, դերասան, պրոդյուսեր
1959 - Ռինեկե Դեյքստրա, նիդերլանդացի լուսանկարիչ և վիդեոարտիստ
1941 - Չարլի Ուոթս, անգլիացի հարվածային գործիք նվագող
1913 - Վալտեր Անդրեաս Շվարց, գերմանացի երգիչ-երգահան և գրող
1904 - Ջոննի Վայսմյուլլեր, ամերիկացի դերասան
1896 - Ժան Պեժո, ֆրանսիացի ավտո­արդյունաբերող
1863 - Ֆելիքս ֆոն Վայնգարտներ, ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր
1840 - Թոմաս Հարդի, անգլիացի բանաստեղծ և գրող
1816 - Գրեյս Ագիլեր, անգլիացի գրող
1740 - Մարկիզ դե Սադ, ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա
1731 - Մարթա Վաշինգտոն, Ջորջ Վաշինգտոնի կինը
1621 - Իսահակ վան Օստադե, հոլանդացի նկարիչ
1313 - Ջովաննի Բոկաչչո, իտալացի գրող ու պոետ

  • «Դեկամերոնի» հեղինակն է

1305 - Աբու-Սաիդ Բահատուր Խան, մոնղոլական պետության իշխան

ՀԱՅԵՐ

1969 - Ռիչի Առաքելյան (ծնվ. Երևան), Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր

  • 2006-ի դեկտեմբերի 16-ին սահմանել է Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27.450 ֆունտ։
  • 2008-ի հունիսի 15-ին Գլենդելում ծանրամարտիկն արդեն 95.600 ֆունտ է բարձրացրել, ինչը 50.000-ով ավելի է նախորդ համաշխարհային ռեկորդից:
  • 2012-ի հունվարի 7-ին Ռիչի Առաքելյանը կրկին հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում բարձրացնելով 5.175 ֆունտ։

1958 - Վլադիմիր Մոդոսյան (ծնվ. Գորի, Վրաստան), ազատ ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն (1986)
1955 - Լիլիթ Պիպոյան (ծնվ. Երևան), երգչուհի
1954 - Անահիտ Ներսեսյան (ծնվ. Դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ (2007)
1923 - Ղուկաս Չուբարյան (ծնվ. Երևան, մ. 2009), քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1972)
1911 - Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Մանուկյան, մ. 1982), դրամատուրգ
1900 - Դանիել Բեդրոսյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1973), երգիչ (բաս)

  • Նրա այցեքարտը համերգային ելույթներում առանց խոսափողի երգելն էր, որը նա պարզապես մի կողմ էր պահում. նրա ձայնը բավարար էր։ Նրա կատարումները պահպանվել են միայն ներկայացումների ուշ տարիների ձայնագրություններում։

1894 - Արմեն Թոքաթյան (ծնվ. Պլովդիվ, Բուլղարիա, մ. 1960), օպերային երգիչ (տենոր)

  • 1940-ին մասնակցել է առաջին հեռուստատեսային հաղորդման Մետրոպոլիտեն օպերա-գալա համերգ, որտեղ կատարել է Կանիո "Vesti la giubba" արիան «Պայացներ» օպերայից։

1875 - Հովհաննես Կարապետյան (ծնվ. Ախալքալաք, մ. 1943), հայ խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ