Այսօր ծնվել են. 20 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Դանիելե Վերդե, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1987 - Իտումլենգ Կունե, հարավաֆրիկացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1978 - Ֆրենկ Լեմպարդ, անգլիացի ֆուտբոլիստ
1968 - Ռոբերտ Ռոդրիգես, ամերիկացի ռեժիսոր
1967 - Նիկոլ Քիդման, ավստրալիացի դերասանուհի

  • «Օսկարի», 4 «Ոսկե Գլոբուսի» և մի շարք այլ հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր է։ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ժամեր», «Ավստրալիա», «Ցուրտ լեռը», «Մուլեն Ռուժ», «Դոգվիլ», «Մոնակոյի արքայադուստրը», «Անապատի թագուհին», «Մեծ փոքրիկ սուտը», «Ուրիշները» և այլն։

1949 - Լայոնել Ռիչի, ամերիկացի երգիչ
1927 - Վյաչեսլավ Կոտենոչկի, մուլ­տիպլիկատոր, «Դե սպասիր»-ի հեղինակը 
1819 - Ժակ Օֆենբախ, ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից 

ՀԱՅԵՐ

1982 - Արմեն Նազարյան (ծնվ. Հրազդան), հայ ձյուդոիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ
1976 - Գրիգոր Տեր-Մեսրոպյան (ծնվ. Երևան), դերասան, բեմադրող նկարիչ
1971 - Էրիկ Ֆրիդլեր (ծնվ. Սիդնեյ), հեռուստալրագրող, լրագրող, կինովավերագրող

  • Էրիկ Ֆրիդլերի "Aghet-Ein Völkermord" ֆիլմը (Ցեղասպանությունը՝ աղետ), համապարփակ վավերագրական ֆիլմ է, որտեղ մանրամասն ուսումնասիրվում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական կառավարության Համաշխարհային քաղաքականության մասին:

1950 - Մաքսիմ Ոսկանյան (ծնվ. Շիրակամուտ), բանաստեղծ
1942 - Էդուարդ Մարկարով (ծնվ. Բաքու), ԽՍՀՄ չեմպիոն (1973), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1973)

  • Ըստ 1992-ին անցկացված հարցման, Է.Մարկարովը ճանաչվել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, նա ընդգրկվել է նաև 70 տարվա ընթացքում Ադրբեջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում (1981):

1939 - Էդուարդ Խարազյան (ծնվ. Թբիլիսի), նկարիչ
1924 - Սարգիս Էլիաս (ծնվ. Լիբանան, մ. 1985), փաստաբան; էթնիկ հայ, Լիբանանի նախագահ (1976-1982թթ.), Մերձավոր Արևելքում ամենահանրահայտ քաղաքական գործիչներից
1923 - Էդուարդ Տեր-Ղազարյան (ծնվ. Երևան, մ. 2012), միկրոսկոպիկ քանդակների և փորագրությունների վարպետ, կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր գործիչ (2004)

  • Ռուսական «Դիվո« ռեկորդների գիրքը միայն 1993-ին է իր էջերում զետեղել նրա մասին 9 հոդված։ Այսպիսով, Էդուարդ Ղազարյանը դարձել է ռեկորդների գրքի ռեկորդակիր։

1917 - Անահիտ Սայինյան (ծնվ. Վարդաբլուր, մ. 2010), հայ արձակագիր, հրապարակախոս

  • Գուրգեն Բորյան (ծնվ. Շուշի, մ. 1971), դրամատուրգ և բանաստեղծ, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971)

1901 - Սարգիս Քոչարյան, հայ խորհրդային ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչՀԽՍՀ
1877 - Ալեքսանդր Ներսեսով (ծնվ. Մոսկվա, մ. 1953), իրավագետ
1877 - Արշակ Աթայան (ծնվ.Մեցտագլար, մ. 1938), բանաստեղծ, դերասան, թարգմանիչ, թատերագետ, հասարակական գործիչ, արձակագիր, գրող, ուսուցիչ

  • Բռնադատվել և գնդակահարվել է 1938 թվականին։ Արդարացվել է հետմահու՝ 1955-ին։