Այսօր ծնվել են. 21 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Լանա Դել Ռեյ, ամերիկացի երգչուհի
1982 - Ուիլյամ, Անգլիայի արքայազն
1962 - Վիկտոր Ցոյ, ռոք երգիչ, «Կինո» խմբի հիմնադիր
1955 - Միշել Պլատինի, ֆրանսիացի ֆուտբոլիստ ու մարզիչ
1935 - Ֆրանսուազ Սագան, ֆրանսիացի գրող

  • Հայտնի ստեղծագործություններն են «Բարև, թախիծ», «Ինչ-որ ժպիտ», «Մեկ ամսից, մեկ տարուց հետո», «Սիրում եք Բրամս», «Հրաշալի ամպերը», «Մի քիչ արև պաղ ջրի մեջ»։

1910 - Ալեքսանդր Տվարդովսկի, ռուս բանաստեղծ, խմբագիր (մահ. 1971)
1905 - Ժան Պոլ Սարտր, ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, քննադատ (մահ. 1980)

  • 1964 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի, սակայն հրաժարվել է դրանից։
  • Սարտրի հայտնի գործերից են «Սրտխառնոց», «Բառեր», «Ճանճերը», «Գոյը և չգոյը», «Պատը» պատմվածքների ժողովածուն։

1882 - Ռոքուել Քենտ, ամերիկացի նկարիչ և գրող (մահ. 1971)
1863 - Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆ, գերմանացի աստղագետ, աստղալուսանկարչության առաջին օգտագործողը
1840 - Ակակի Ծերեթելի, վրաց բանաստեղծ (մահ. 1915)
1640 - Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ, գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (մահ. 1716)

ՀԱՅԵՐ

1933 - Լյուդվիգ Դուրյան (ծնվ. Չալտիր, մ. 2010), հայ բանաստեղծ

  • Լ. Դուրյանի բանաստեղծություններով շատ երգեր են գրված («Գալիս ես»)։

1932 - Արեգ Դեմիրխանով (ծնվ. Նովոսիբիրսկ), ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1977)
1928 - Լևոն Չայլախյան (ծնվ. Երևան, մ. 2009), ֆիզիոլոգ, կենսաֆիզիկոս, պաթոգեն հյուսվածքների էլեկտրաֆիզիոլոգիայի և միջբջջային փոխազդեցությունների ֆիզիոլոգիայի մասնագետ
1925 - Եվգենի Սիմոնով (ծնվ. Մոսկվա, մ. 1994), թատերական ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975)
1920 - Գրիգորի Մելիք-Ավագյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1994), կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)
1893 - Արմայիս Հարությունով (ծնվ. Թիֆլիս, մ. 1978), ռուս գյուտարար, ամերիկացի գործարար; էլեկտրոկենտրոնային պոմպի ստեղծողը (WECN)

  • 1916-ին Հարությունովը, դեռ ապրելով Ռուսաստանում, մշակել է պոմպ՝ նավթի արդյունահանման համար։ Փորձագետների պնդմամբ Հարությունովից գրեթե հարյուր տարի անց աշխարհում նավթարդյունահանման համար ոչ մի այլընտրանքային սարքավորում չի ստեղծվել, որը նույնքան բարձր արտադրողականություն, հեշտ շահագործման մեջ և բավական ոչ քրտնաջան կլիներ: