Օրվա հոբելյարները. հունիսի 25


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Անտոն Կորոբով, ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր
1975 - Վլադիմիր Կրամնիկ, շախմատիստ
1975 - Դաթո Խուջաձե, վրացի երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ
1963 - Ջորջ Մայքլ, հունական ծագում ունեցող անգլիացի երգիչ  
1903 - Ջորջ Օրուել, անգլիացի գրող 

  • Ընթերցողին հայտնի է «1984» և «Անասնաֆերմա» վեպերով

1852 - Անտոնիո Գաուդի, կատալոնացի ճարտարապետ, իսպանական մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ (մահ. 1926)

ՀԱՅԵՐ

1999 - Անաստասիա Գալուստյան (ծնվ. Մոսկվա), մենասահորդ գեղասահորդուհի, Հայաստանի եռակի չեմպիոն
1957 - Կարինե Խոդիկյան (ծնվ. Ախալքալաք), դրամատուրգ, հրապարակախոս
1948 - Լեոն Կակոֆ (Լեոն Չադարևյան, ծնվ. Հալեպ, մ. 2011), բրազիլացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և կինոքննադատ, Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի հիմնադիրը
1926 - Վլաս Չուվարայան (մ. 2006), դիրիժոր և կոմպոզիտոր; Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
1911 - Գրիգորի Աղաբաբյան (ծնվ. Գյումրի, մ. 1977), ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
1901 - Ժիրայր Օրաքյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1962), նկարիչ

  • Նկարչի խոստովանությամբ, չնայած այն փաստին, որ իր կյանքի 40 տարին անցկացրել է Եվրոպայում, որի հետ կապված է նրա կյանքի լավագույն տարիները, այդ թվում նրա կրթությունը, նա իր սրտում պահպանել է սերը Հայաստանի հանդեպ և իրեն համարել հայ նկարիչ: 1966 թվականին տեղի է ունեցել նրա հետմահու անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նկարիչն իր բոլոր աշխատանքները կտակել է Հայաստանին։ Նրա աշխատանքների մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

1899 - Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան, ծնվ. Գորիս, մ. 1937), գրող, փայլուն նովելների հեղինակ

  • Բռնադատվել է 1937 թվականին և գնդակահարվել հակախորհրդային գործունեության մեղադրանքով։ 1955 թվականին հետմահու արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով։
  • 1957 թվականին այն տանը, որտեղ մեծացել է, բացվել է նրա տուն-թանգարանը։