Այսօր ծնվել են. 28 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Անիշ Գիրի, նիդերլանդացի շախմատիսի, գրոսմայստեր
1982 - Վլադիմիր Պոտկին, ռուս շախմատիստ,  միջազգային գրոսմայստեր, Եվրոպայի չեմպիոն (2011).
1972 - Մարիա Բուտիրսկայա, ռուս գեղասահորդ, աշխարհի չեմպիոն (1999), Եվրոպայի եռակի չեմպիոն
1971 - Ֆաբիեն Բարտեզ, ֆրանսիացի ֆուտբոլային դրպասապահ, աշխարհի չեմպիոն (1998), Եվրոպայի չեմպիոն (2000)
1971 - Իլոն Մասկ, կանադա-ամերիկյան հայտնի ինժեներ, գյուտարար, գործարար, միլիարդատեր, PayPal, SpaceX ընկերությունների հիմնադիր, Tesla Motors-ի հիմնադիր-ներդրողներից
1966 - Նատալիա Շտուրմ, ռուս երգչուհի.
1948 - Քեթի Բեյթս, ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, «Օսկարի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր 
1943 - Կլաուս ֆոն Կլիտցինգ, գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան դափնեկիր (1985).
1930 - Նիկոլայ Կարետնիկով (մ. 1994), ռուս ավանգարդիստ երգահան
1927 - Շերվուդ Ռոուլանդ (մ. 2012), ամերիկացի քիմիկոս, Նոբելյան դափնեկիր (1995).
1712 - Ժան Ժակ Ռուսո, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ

  • Սենտիմենտալիզմի վառ ներկայացուցիչ է։ Քարոզում էր «վերադարձ դեպի բնություն» և սոցիալական լիակատար հավասարության կոչ էր անում։ Հայտնի գործերից է «Էմիլ կամ դաստիարակության մասին»։

1577 - Փիթեր Պաուլ Ռուբենս, ֆլա­մանդացի գեղանկարիչ

ՀԱՅԵՐ

1955 - Էլմիրա Անտոնյան (ծնվ. Երևան), խորհրդային մարզուհի, ԽՍՀՄ յոթակի անհատական, զուգախաղի և խառը զուգախաղի ԽՍՀՄ չեմպիոն, թիմային մրցումներում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, սեղանի թենիսի զուգախաղի և խառը զուգախաղի աշխարհի առաջնության կրկնակի մրցանակակիր, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ
1951 - Ալբերտ Ասրիյան (ծնվ. Բաքու, մ. 2007), ջութակահար, կոմպոզիտոր, գործիքավորող

  • 2007-ի դեկտեմբերի 7-ին ամերիկյան New York Daily News հոդված է հրապարակել Ալբերտ Ասրիյանի կյանքի ու ստեղծագործության մասին:

1941 - Շալիկո Փալթաջյան (ծնվ. Հայաստան), Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
1936 - Մանուել Դերմենջյան (ծնվ. Փարիզ), ճարտարապետ, Փարիզի Հայ միջպրոֆեսիոնալ միջազգային ասոցիացիայի (GIIA) և Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական կենտրոնի (CFACI) նախագահ
1926 - Արտյոմ Կարապետյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2011), թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով
1924 - Ասյա Ժամկոչյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2011), Վրաստանի ժողովրդական արտիստ