Այսօր ծնվել են. 29 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Նիկոլ Շերզինգեր, ամերիկացի երգչուհի, «The Pussycat Dolls» խմբի անդամ
1971 - Ֆաբիեն Բարտեզ, ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1964 - Սոսո Պավլիաշվիլի, վրացի երգիչ  
1957 - Մարիա Կոնչիտա Ալոնսո, կուբացի դերասանուհի
1948 - Յեն Փեյս, անգլիացի վիրտուոզ թմբկահար, «Deep Purple» ռոք խմբի մասնակից
1930 - Սլավոմիր Մրոժեկ (վ. 2013), լեհ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան.
1900 - Անտուան դը Սենտ Էքզյուպերի, ֆրանսիացի գրող
1516 - Ռեմբերտ Դոդոենս (վ. 1585), ֆլամանդացի բուսաբան, բժիշկ, աշխարհագրագետ, աստղագետ

ՀԱՅԵՐ

1992 - Ադամ Սևանի (Ադամ Մանուչարյան, ծնվ. Լոս Անջելես), պարող, պարուսույց, դերասան
1960 - Ռուբեն Մանգասարյան (ծնվ. Երևան, մ. 2009), ֆոտոլրագրող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր

  • 2006-ի ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի Ֆոտոլրագրության բաժնի ղեկավար Ռուբեն Մանգասարյանը ճանաչվել է ֆոտոգործակալությունների, ամսագրերի և Press Photo թերթերի միջազգային մրցույթի հաղթող:

1946 - Գարրի Այվազյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2003) կոմպոզիտոր, դաշնակահար, հեղինակ-կատարող, նկարիչ, հասարակական գործիչ
1934 - Մանուկ Մնացականյան (ծնվ. Երևան, մ. 1995), գրող, սցենարիստ
1924 - Նատալյա Պոպովա-Սարաջևա (ծնված. Սևաստոպոլ, մ. 2014), տավիղահարուհի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մեներգչուհի

  • Դիրիժոր Կոնստանտին Սարաջևի թոռնուհին, Կոնստանտին Քաթանյանի մայրը։

1919 - Մերուժան Աֆրիկյան (մ. 1986), ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկ
1891 - Ռուբեն Դրամփյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1991), արվեստաբան
1873 - Հովհաննես Հախվերդյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, մ. 1931), գեներալ-լեյտենանտ, ազնվական, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության առաջին նախարար