Օրվա հոբելյարները. հունիսի 3


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Ռաֆայել Նադալ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալ
1949 - Թոմաս ԴիԲենեդետտո,
ամերիկացի ձեռնարկատեր
1931 - Ռաուլ Կաստրո Ռուս, Կուբայի 17-րդ վարչապետը
1925 - Թոնի Քերթիս, ամերիկացի դերասան
1910 - Փոլեթ Գոդար, ամերիկացի դերասանուհի և երգչուհի

  • Եղել է Չարլի Չապլինի երրորդ կինը։ Նկարահանվել է նրա «Նոր ժամանակներ», «Մեծ դիկտատորը» ֆիլմերում։ Չապլինից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հետ։

ՀԱՅԵՐ

1973 - Սարգիս Սարգսյան (ծնվ. Երևան), թենիսիստ

  • ԱՄՆ-ի բաց առաջնությունում Սարգսյանը երկրպագուների և մարզական մամուլի ուշադրությունը հրավիրել է մի շարք փայլուն հաղթանակների և հիացրել հայկական դրոշներով նրա համար երկրպագած մի խումբ հայրենակիցների: Լրագրողներն ու թենիսի մասնագետներն այս խաղերից հետո չեն թաքցրել իրենց հիացմունքը Անդրե Աղասիի հետ խաղալու իրավունք ստացած Սարգսյանի կամային հատկանիշներով:

1956 - Սուրեն Նալբանդյան (ծնվ. Գեղարդ), ԽՍՀՄ սպորտի վարպետ, դասական (հունահռոմեական) ըմբշամարտի սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն (1976-1977), ՌԽՖՍՀ չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
1955 - Տաթևիկ Հովհաննիսյան (ծնվ. Երևան), ջազ վոկալիստ

  • 1991-ին գաղթել է ԱՄՆ, իսկ տասնամյակի վերջին սկսել է համերգ տալ Ամերիկայում և Եվրոպայում՝ Datevik անվամբ։
  • Օֆելյա Համբարձումյանի դուստրն է։

1949 - Ֆիլիպ Ջիան (ծնվ. Փարիզ), ֆրանսահայ գրող և սցենարիստ
1940 - Նվարդ Վարդանյան (ծնվ. Մարսել), թարգմանչուհի
1936 - Ռուբեն Վարդանյան (մ. ՝ 2008), հայ խորհրդային դիրիժոր

  • 1967-ին Վարդանյանը գլխավորել է Հայկական ԽՍՀ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում։
  • 1988-ին գաղթել է ԱՄՆ, որտեղ շարունակել է դիրիժորական գործունեությունը։

1932 - Ժասմինա Մսրյան (ծնվ. Օրջոնիկիձե, մ. 2008), դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ

  • Դերասան Վլադիմիր Մսրյանի քույրն է։

1932 - Էմոնուել Քալանթարով (ծնվ. Ուզբեկստան, մ. 1984), կինոյի նկարիչ; Ուզբեկստանի ժողովրդական նկարիչ (1979)
1929 - Հրանտ Թովմասյան (ծնվ. Երևան), աստղաֆիզիկոս, պրոֆեսոր

  • Ռադիոաստրոնոմիայի բնագավառում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը կապված է նրա անվան հետ։

1896 - Ռաֆայել Մանվելյան (ծնվ. Գանձակ, մ. 1978), հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ, Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ
1837 - Պերճ Պռոշյան (ծնվ. Աշտարակ, մ. 1907), գրող, վիպագիր, բանաստեղծ, արձակագիր

  • Պռոշյանը գրել է «Հացի շնդիր», «Կռվախնձոր», «Շահեն», «Ցեցեր» (1889) վեպերը, բազմաթիվ պատմվածքներ և վիպակներ, հրապարակախոսական հոդվածներ, թարգմանություններ և այլն:
  • Նրա որդին՝ Պռոշը (1883-1918), ձախ էսեռ է դարձել, 1918-ին զբաղեցրել է ՌՍՖՍՀ-ի փոստի և հեռագրի ժողկոմի պաշտոնը։