Օրվա հոբելյարները. հունվարի 11


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Դանիել Կարվախալ, իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան
1975 - Մատեո Ռենցի, Իտալիայի վարչապետ
1972 - Ամանդա Փիթ, ամերիկացի դերասանուհի
1947 - Նիկոլայ Ղազարյան, «Արարատ 73»-ի աստղերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ
1874 - Ռեյնհոլդ Գլիեր, խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ
1864 - Հերի Գորդոն Սելֆրիջ, ձեռնարկատեր, Լոնդոնի ունիվերսալ խանութը ստեղծողը։
1755 - Ալեքսանդր Համիլթոն, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից՝ երկրի ֆինանսական համակարգի, Ֆեդերալիստական կուսակցության, առափնյա պաշտպանության ստորաբաժանման հիմնադիրը:

  • Որպես առաջին ֆինանսների քարտուղար, նա գրեց Ջորջ Վաշինգտոնի կառավարման տնտեսական քաղաքականության հիմնական մասը: Նա ղեկավարեց Դաշնային կառավարության կողմից նախաձեռնված նահանգների պարտքերի մարումը, առաջին ազգային բանկի հիմնադրումը, սակագների համակարգը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական առևտրային հարաբերությունները: