Օրվա հոբելյարները. հունվարի 17


ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկին
1962 - Ջիմ Քերրի, կանադացի կատակերգակ դերասան
1961 - Մայա Չիբուրդանիձե, վրացի շախմատիստուհի
1942 - Մուհամեդ Ալի, ամերիկացի բռնցքամարտիկ
1933 - Դալիդա, երգչուհի (մ. 1987)
1924 - Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ
1921 - Սեպուհ Թումյան, հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ

1917 - Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ
1899 - Ալֆոնս Գեբրիել Ալ Կապոնե, ամերիկացի գանգստեր, ով կահույքային բիզնեսի ներքո Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է հակաոգելից օրենք։

  • Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։
  • Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո, դերերում՝ Շոն Քոնների, Քևին Քոսթներ)։

1894 - Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (վ. 1973)
1863 - Կոնստանտին Ստանիսլավսկի, ռուս դերասան, ռեժիսոր (մ. 1938)
1820 - Էնն Բրոնտե, անգլիացի գրող և պոետ
1791 - Անտուան Ժան Սեն-Մարտեն, ֆրանսիացի հայագետ
1706 - Բենջամին Ֆրանկլին, ԱՄՆ քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն 

ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։