Օրվա հոբելյարները. հունվարի 23


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Արիեն Ռոբեն, հոլանդացի ֆուտբոլիստ
1963 - Ժոզե Մոուրինյո, պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ
1946 - Բորիս Բերեզովսկի, ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ (մ. 2013)
1923 - Կարպ Խաչվանքյան, հայ վիրտուոզ դերասան, ում արտերկում անվանում էին հայկական Չարլի
1910 - Ջանգո Ռեյնհարդ, կիթառիստ և ջազմեն, կիթառային ջազի «ջազ-մանուշ» (գնչուական ջազ) ոճի հիմնադիր է 

  • Ֆրանսիական ջազի գնչու ասպետը ջազի պատմության լավագույն ջազ-կիթառահարներից է: Գեղեցիկ, խարիզմատիկ, անկեղծ ու անկրկնելի Ռեյնհարդը կարծես իսպանական վեպի հերոս լիներ: Ծնվել էր Բելգիայի գնչուական ճամբարում: 18 տարեկանում նրա ձախ ձեռքը հրդեհի ժամանակ այրվել էր ու հաշմվել: Ջանգոն կիթառը ձախով էր նվագում ու այնպես արագ էր անում դա, որ անհնար է լսելիս գլխապտույտ չզգալ: Ջանգոն մահացավ 43 տարեկանում`սրտի անբավարարվածությունից: Ջանգո Ռեյնհարդը եվրոպական ջազի խորհրդանիշն է:

1903 - Իվան Գալամյան, հայ նշանավոր ջութակահար (մահ. 1981 թ.)
1897 - Արաբ Շամիլով, հայաստանցի քուրդ արձակագիր (մահ. 1978 թ.)
1862 - Դավիթ Հիլբերտ, գերմանացի մաթեմատիկոս (մ. 1943)
1832 - Էդուարդ Մանե, ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից 
1783 - Ստենդալը (իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ), գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից, ֆրանսիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից