Օրվա հոբելյարները. հունվարի 25


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ալիշա Քիզ, ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահան, 15 «Գրեմիի» դափնեկիր 
1980 - Չավի Էռնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի խաղացող 
1950 - Գուրգեն Խանջյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1946 - Վյաչեսլավ Դոբրինին, հայկական ծագումով ռուս երգահան 
1942 - Էյսեբիո, պորտուգալացի ֆուտբոլիստ, (վ. 2014)
1938 - Վլադիմիր Վիսոցկի, ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան 

  • 2010 թվականին ВЦИОМ-ի հարցումների արդյունքում Վիսոցկին «20-րդ դարի կուռքերի» ցանկում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ Յուրի Գագարինից հետո։

1928 - Էդուարդ Շևարդնաձե, վրացի քաղաքական գործիչ
1910 - Գալուստ Խանենց, պարսկահայ գրող (վ. 1998)
1901 - Սուրեն Չարեկյան, հայ դիրիժոր, մանկավարժ
1891 - Աշոտ Տեր-Մկրտչյան, հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ (վ. 1959)

1886 - Վիլհելմ Ֆուրտվենգլեր, գերմանացի դիրիժոր, երգահան (վ. 1954)։
1882 - Վիրջինիա Վուլֆ, անգլիացի կին գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից։

  • Նրա հայտնի գործերն են՝ «Ծովով հեռացում», «Միսիս Դելլոուեյ», «Փարոսի վրա», «Օրլանդո» վեպերը։

1874 - Սոմերսեթ Մոեմ, անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ 

  • Նրա հայտնի գործերն են՝ «Ստրկություն մարդկային», «Լուսին և վեցպենսանոց», «Թատրոն» վեպերը, «Անձրև» պատմվածքը։

1759 - Ռոբերտ Բըրնս, բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ (վ. 1796)
1736 - Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (մ. 1813 թ.)