Օրվա հոբելյարները. հունվարի 26


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Նիկո Միրալեգրո, բրիտանացի դերասան
1987 - Սեբաստիան Ջովինկո, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1963 - Ժոզե Մոուրինյո, պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ
1925 - Փոլ Նյուման, ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, 8 անգամ «Լավագույն դերասան» հեղինակավոր անվանակարգում Օսկարի ներկայացված 
1924 - Ռաֆայել Ղազարյան, ռադիոֆիզիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ 
1922 - Յուրի Երզնկյան, ռեժիսոր 

1918 - Նիկոլաե Չաուշեսկու, ռումինացի քաղաքական գործիչ (մ. 1989)
1911 - Պոլիկարպ Կաշ, ամերիկացի ֆիզիկոս (մ. 1993 թ.)
1909 - Մհեր Աբեղյան, հայ նկարիչ
1880 - Դուգլաս Մակարթուր, ամերիկացի ռազմական գործիչ
1804 - Էժեն Սյու, ֆրանսիացի գրող, քրեական-սենսացիոն ժանրի հիմնադիր 

  • Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։
  • Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։