Օրվա հոբելյարները. հունվարի 28


ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Ջանլուիջի Բուֆոն, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ 
1957 - Նիկոլա Սարկոզի, 2007-2012 թթ. Ֆրանսիայի 23-րդ նախագահը
1940 - Կառլոս Սլիմ, մեքսիկացի գործարար
1905 - Լյութեր Ջորջ Սիմջյան, ամերիկահայ գյուտարար (վ. 1997)
1887 - Արթուր Ռուբինշտեյն, լեհ դաշնակահար 

  • Ռուբինշտեյնի նվագն առանձնանում էր ռոմանտիկական գծերով՝ բանաստեղծականությամբ, մեծ զգացմունքայնությամբ, վիրտուոզությամբ, նրբագեղությամբ։ Հյուրախաղերով համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում։ Գրել է «Իմ պատանեկության օրերը» հուշերը։ Նկարահանվել է նաև կինոյում։

1885 - Վահան Տերյան, բանաստեղծ, հասարակական գործիչ 

ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: 

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

1853 - Ուիլյամ Բաթլեր Եյթս, իռլանդացի բանաստեղծ և դրամատուրգ