Օրվա հոբելյարները. հունվարի 30


ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Քրիստիան Բեյլ, ամերիկյան օսկարակիր կինոդերասան 

  • Հանդիսատեսին հայտնի է Բեթմենի դերով Քրիստոֆեր Նոլանի համանուն եռագրությունում և «Հեղինակություն», «Էքվիլիբրիում» ֆիլմերում մարմնավորած կերպարներով։

1953 - Սթիվեն Զաիլյան, հայազգի ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր։
1951 - Ֆիլ Քոլինզ, բրիտանացի երգիչ, թմբկահար, երգերի հեղինակ, դերասան ու պրոդյուսեր 

  • Ֆիլ Քոլինզը հայտնի է դարձել՝ որպես Genesis պրոգրեսիվ ռոք խմբի անդամ։ Վաճառել է ալբոմների ավելի քան 150 միլիոն օրինակ։ Նա 7 «Գրեմիի» ու «Օսկարի» դափնեկիր է։ Վերջինը ստացել է «Տարզան» մուլտֆիլմի երգի համար։

1941 - Դիկ Չեյնի, ամերիկացի քաղաքական գործիչ
1937 - Բորիս Սպասկի, ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի 10-րդ չեմպիոն։
1937 - Վանեսա Ռեդգրեյվ, անգլիացի դերասանուհի 

  • Ստացել է Բրիտանական կայսրության շքանշան, խաղացել է մոտ 120 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։ Առավել հայտնի է «Ջուլիա» ֆիլմում խաղացած դերով, որի համար «Որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Օսկարի» է արժանացել։

1930 - Ջին Հեքմե, ամերիկացի գրող, դերասան 

  • 2 «Օսկարի», 3 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ու հաջողակ դերասաններից է, որի կարիերան 40-ից ավելի տարի է ձգվել։ Հայտնի է «Ֆրանսիացի կապավորը», «Բոնի և Կլայդ», «Միսիսիպին կրակի մեջ», «Չներվածը», «Զրույց» ֆիլմերում խաղացած դերերով։

1923 - Լեոնիդ Գայդայ, խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ 

  • Խորհրդային ամենահայտնի ու սիրելի ֆիլմերի՝ «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը», «Օղի թորողները», «Կովկասի գերուհին», ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Լուցկու հետևից» ռեժիսորն է։

1882 Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, ԱՄՆ-ի նախագահ 

  • 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում։