Օրվա հոբելյարները. հունվարի 31


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջասթին Թիմբերլեյք, ամերիկացի երգիչ 

  • Եղել է N’Sync խմբի անդամ։ 9 «Գրեմիի» ու 4 «Էմիի» մրցանակակիր է։ Ողջ աշխարհում շուրջ 18 միլիոն սոլո-ալբոմ է վաճառել։ Նկարահանվել է նաև ֆիլմերում։

1956Ջոն Լայդոն, բրիտանացի ռոք երաժիշտ, Sex Pistols փանք խմբի մենակատար ու երգերի հեղինակ 

  • Ըստ Allmusic-ի՝ Ջոն Լայդոնը Sex Pistols «ուղեղն է եղել» ու պատմության մեջ է մտել որպես «ամենաազդեցիկ ու հարգված կատարողներից մեկը»։ BBC-ի 2002 թվականի կազմած «100 մեծագույն բրիտանացիների» ցանկում նա 87-րդն է։

1935 - Կենձաբուրո Օէ, ճապոնացի գրող, արձակագիր
1911 - գուշակ Վանգա, բուլղարացի պայծառատես

  • Բուլղարացի կույր պայծառատես Վանգան (բուլղ. Ванга) ծնվել է 1911թ. հունվարի 31-ին, վախճանվել 1996թ. 11 օգոստոսի-ին
  • Ծննդյան անունը՝ Վանգելիյա Պանևա Դիմիտրովա (Вангелия Пандева Димитрова), ամուսնությունից հետո` Վանգելիա Գուշերովա (Вангелия Гущерова)
  • Վանգան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում: Կյանքի վերջին 20 տարիներին մարգարեն այցելուներին ընդունել է Ռուպիտեում: Վանգայի հետևորդներն ասում են, որ նա ունեցել է գերբնական ձիրք: 
  • Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության,այնուհետև նորից Բուլղարիայի,Սոցիալիստական Հարավսլավիայի դաշնային հանրապետություն, իսկ այժմ`Մակեդոնիայի Հանրապետության կազմում: Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում): Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ: Տեղի ավանդույթների համաձայն` երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ` դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել: Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը` Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»` դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր:

1797 Ֆրանց Շուբերտ, ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտության մեջ ռոմանտիզմի հիմնադիր 

  • Նա 600 վոկալային կոմպոզիցիաների, 9 սիմֆոնիայի, մեծ թվով կամերային ու դաշնամուրային սոլո ստեղծագործությունների հեղինակ է։

1715 - Կլոդ Ադրիան Հելվեցիուս, ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մ. 1771)