Օրվա հոբելյարները. մայիսի 12


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Վիեյրա Դա Սիլվա Մարսելո, բրազիլացի ֆուտբոլիստ
1983 - Ալինա Կաբաևա, ռուս մարմնամարզուհի
1978 - Հու­սեյն Ռե­զա-­Զա­դենի, իրան­ցի ծան­րա­մար­տիկ 
1970 - Սամանտա Մետիս, ամերիկացի դերասանուհի
1978 - Ջեյսոն Բիգզ, դերասան
1966 - Սթիվեն Բոլդուին, ամերիկացի դերասան 
1962 - Էմիլիո Էսթևեզ, ամերիկացի դերասան, ռեժիսոր
1958 - Խոսե Մարտինես, 1980-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող
1907 - Քեթրին Հեփբորն, ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» քառակի դափնեկիր

  • Հեփբորնը ավելի քան 60 տարի եղել է Հոլիվուդի առաջատար դերասանուհին։ Նա «Օսկարի» է առաջադրվել 12 անգամ, ստացել է 4-ը։ Սա կինոյի պատմության ռեկորդ է։ Ամերիկյան կինոինստիտուտը Քեթրին Հեփբորնին հռչակել է Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհի։ 1960-ին աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։
  • Հայտնի ֆիլմերից են «Ֆիլադելֆյան պատմություն», «Տարվա կինը», «Աֆրիկյան թագուհի», «Անձրև վաճառողը», «Առյուծը ձմռանը» և ուրիշներ։

1901 - Վերներ Հայզենբերգ, գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից
1842 - Ժյուլ Մասնե, ֆրանսիացի երգահան
1823 - Ջոն Ռասել Հայնդ, անգլիացի աստղագետ

ՀԱՅԵՐ

1994 - Դավիթ Հովհաննիսյան (ծնվ. Արմավիր), ռուսաստանցի սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն
1966 - Գագիկ Հարությունյան (ծնվ. Երևան), էստրադային ծրագրերի բեմադրող ռեժիսոր
1941 - Սերգեյ Գրիգորյանց (ծնվ. Կիև), խորհրդային այլախոհ, լրագրող, «Գլաստնոստ» հիմնադրամի նախագահ

  • Որպես նկարների կոլեկցիոներ՝ բազմիցս ցուցադրություններ է կազմակերպել նոնկոնֆորմիստ նկարիչների մասնակցությամբ։ Հայտնի «բուլդոզերային» ցուցահանդեսի մասնակից է:

1938 - Ռայմոնդ Ջանազյան (ծնվ. Երևան, մ. 2010), կինոպրոդյուսեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ
1937 - Անատոլի Մոկացյան (ծնվ. Երևան, մ. 2000), կինոռեժիսոր, սցենարիստ
1928 - Իզաբել Սադոյան (ծնվ. Լիոն), դերասանուհի
1926 - Հեղինե Հովհաննիսյան (ծնվ. Երևան, մ. 2014), դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ
1921 - Էդուարդ Միրզոյան (ծնվ. Գորի, մ. 2012), հայ կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1963), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
1913 - Թադևոս Աղեկյան (ծնվ. Բաթում, մ. 2006), հայազգի ռուս աստղագետ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1999)

  • Աստղագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար Թադեոս Աղեկյանի անունը շնորհվել է արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկին (№362):

1886 - Լշան Գրիգորյան (ծնվ. Բինգյոլ, Թուրքիա, մ. 1978), «Տիտանիկի» 711 վերապրածներից

  • Նավում եղել է 6 հայ, որոնցից երկուսը՝ Նշան Գրիգորյանը և Դավիթ Վարդանյանը, փրկվել են։

ԳՈՎԱԶԴ