Օրվա հոբելյարները. մայիսի 13


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Ռոբերտ Թոմաս Փեթինսոն, անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր 
1964 - Ռոնի Դին Քոլմեն, ամերիկացի պրոֆեսիոնալ բոդիբիլդեր
1964 - Մաշա Ռասպուտինա, ռուս փոփ երգչուհի
1961 - Դենիս Քիթ Ռոդման, ամերիկացի բասկետբոլիստ, բասկետբոլի փառքի սրահի անդամ
1950 - Սթիվի Ուանդեր, ամերիկացի երգիչ 

  • 25 անգամ արժանացել է «Գրեմմի»: «Բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների» ցուցակում է։

1884 - Յոզեֆ Նադլեր, գերմանացի գրականագետ, բանագետ
1850 - Մոդեստ Չայկովսկի, ռուս դրամատուրգ, Պյոտր Չայկովսկու եղբայրը
1840 - Ալֆոնս Դոդե, ֆրանսիացի գրող 

ՀԱՅԵՐ

1938 - Ֆրիդոն Ասլանյան (ծնվ. Երևան), ճարտարապետ, գեղանկարիչ և գրաֆիկ, դիզայներ
1936 - Հովիկ Հախվերդյան (ծնվ. Երևան), ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)
1932 - Զավեն Արշակունի (ծնվ. Լենինգրադ, մ. 2012) - հայկական ծագմամբ խորհրդային և ռուս նկարիչ
1927 - Ջորջ Զավեն Հարթ (ծնվ. Դեյթրոտ, մ. 2013), ամերիկահայ քաղաքական գործիչ

  • Քաղաքական կարիերայի համար նրան խորհուրդ են տվել փոխել ազգանունը։ Ջորջ Հարությունյանը դարձել Է Ջորջ Հարթ, բայց պնդել է, որ պաշտոնական փաստաթղթերում գրեն Ջորջ Զավեն Հարթ։
  • 1974 թվականին Միչիգան նահանգից ընտրվելէ Սենատտոր և այնտեղ ծառայել մինչև 2002 թվականը: Ի դեմս նոր սենատորի՝ հայկական սփյուռքը ստացել է հուսալի ներկայացուցիչ։
  • 1971-ին Ջորջ Զավեն Հարթը հայազգի այլ հայտնի քաղաքական գործիչներ ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Մարդյանի և Ջորջ Դոքմեջյանի հետ նախաձեռնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևի քննարկումը: Եվ արդեն 1974 թվականին այդ բանաձևն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից։

1926 - Մարտին Ներսեսյան (մ. 1996), դիրիժոր, մանկավարժ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1970)

  • Հայրենական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ գլուխգործոցների համար նրա ղեկավարությամբ ձայնագրվել է «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Սոլյարիս», «Թափառախումբը հեռանում է երկինք» այլ կինոնկարների երաժշտությունը։

1921 - Ալեքսանդր Մուրադով (ծնվ. Թիֆլիս, մ. 2012) ջութակահար, ջութակահար; ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)

  • Ա. Մուրադովի պատրաստած ջութակներն ու ալտերը երաժշտական և գեղագիտական ամենաբարձր պահանջներին համապատասխանող իսկական համերգային գործիքներ են։

1919 - Ալբեր Աբրահամյան (ծնվ. Անդիժա, մ. 1995), մարմնամարզիկ
1862 - Սեդրակ Թարայան (մ. 1916), դրամատուրգ, հրապարակախոս, Կովկասի հայկական թատրոնների արտիստ
1859 - Թեոդոր Աքսենտովիչ (ծնվ. Բրաշի, Հունգարիա, մ. 1938), հայազգի լեհ նկարիչ, Կրակովի արվեստի ակադեմիայի ռեկտոր
1843 - Միհրդատ Ամրիկյան (ծնվ. Ցինուբա, Վրաստան, մ. 1879), դերասան և թատերական գործիչ, գրող, արևելահայ մասնագիտական թատրոնի հիմնադիրներից 
1637 - Երեմիա Քյոմուրճյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1695), հասարակական-քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ