Օրվա հոբելյարները, մայիսի 15


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Պատրիս Էվրա, ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1960 - Ռիմաս Կուրտինայտիս, լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլի մարզիչ
1953 - Փիրս Բրոսնան, իռլանդացի դերասան և պրոդյուսեր
1911 - Մաքս Ֆրիշ, շվեյցարացի գրող
1891 - Միխաիլ Բուլգակով, ռուս գրող, դրամատուրգ
1859 - Պիեռ Կյուրի, ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ 
1567 - Կլաուդիո Մոնտեվերդի, իտալացի նշանավոր երգահան, վիոլահար և երգիչ 
576 - Բուդդա, (Սիդհարթա Գաութամա), բուդդայականության հիմնադիրը

ՀԱՅԵՐ

1993 - Ալինա Ենգիբարյան (ծնվ. Դոնի Ռոստով), վոկալիստ, գործիքավորող, կոմպոզիտոր

  • 2015-ի հուլիսի 16-ին Մոնտրեում (Շվեյցարիա) "Montreux Jazz Festival" եվրոպական խոշորագույն ջազային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ վոկալիստների 13-րդ ամենամյա մրցույթի ՝ "Shure Montreux Jazz Voice Competition"-ի եզրափակիչը։ Ժյուրիի որոշմամբ, որը գլխավորում է հայտնի երգիչ էլ Ջարոն, մրցույթի հաղթող է ճանաչվել Ալինա Ենգիբարյանը:

1987 - Նորայր Վարդանյան, հայ ծանրորդ, 2012-ի Օլիմպիական խաղերի մասնակից

  • Հայտնի խորհրդային ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է։

1975 - Ալբերտ Սարգսյան (ծնվ. Նալչիկ), ռուս և հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Միջազգային կարգի սպորտի վարպետ
1968 - Լիդի Բելմոնտե (ծնվ. Մարսել), դերասանուհի, գրող

  • Մայրը հայուհի է, հայրը՝ իսպանացի։

1963 - Ներսիկ Իսպիրյան (ծնվ. Երևան), հայ երգիչը առավել հայտնի է իր Ժողովրդական-ազատագրական երգերով, երգերի հեղինակ
1963 - Գրիգորի Խաթլամաջյան (ծնվ. Չալտիր), ակորդեոնիստ մենակատար

  • Ժողովրդական ստեղծագործության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Հաթլամաջիյանը պարգևատրվել է Ռոստովի մարզի մշակույթի նախարարության պատվոգրով։

1959 - Ռուբեն Դիշդիշյան (ծնվ. Կազան), «Ցենտրալ Փարթներշիպ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր; գրականության և արվեստի շքանշանի ասպետ (2005, Ֆրանսիա)

  • Forbes ամսագրի վարկածով՝ 2005-ին Ռուբեն Դիշդիշյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում։ Դիշդիշյանի կարողությունը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։

1949 - Աշոտ Ղազարյան (ծնվ. Երևան), սիրված հայ կատակերգու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
1924 - Հրանտ Ոսկանյան (ծնվ. Արաջաձոր, մ. 2005), Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահ (1985-1990)
1915 - Դավիթ Յազըջան (ծնվ. Լոո, Ռուսաստան, մ. 1988), 1-ին Բելառուսական ճակատի 5-րդ հարվածային բանակի 92-րդ ինժեներա-տանկային գնդի տանկի հրամանատար, Խորհրդային Միության հերոս
1914 - Արմենակ Յալթըրյան (ծնվ. Ղրիմ, մ. 1999), ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի 14-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1956)
1908 - Արծրունի Գասպարյան (ծնվ. Վան, մ. 1994), ինժեներ-քիմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
1904 - Արման Մանուկյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1931), հայ-ամերիկյան նկարիչ, հայտնի է իր բնանկարներով Հավայան կղզիներում
1812 - Հովսեփ Օրբելու (մ. 1891), եկեղեցական և հասարակական գործիչ, պատմաբան, մանկավարժ

  • Ծնվել է Սյունիքի մարզի իշխանավոր Օրբելյան հայկական տոհմում։
  • Նրա երեք թոռները՝ Հովսեփը, Լևոնը և Ռուբեն Օրբելին դարձան համաշխարհային մասշտաբի գիտնականներ։