Օրվա հոբելյարները. մայիսի 18


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ֆեռնանդո Պաչեկո, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասպահ
1978 - Ռիկարդո Կառվալյու, պորտուգալացի ֆուտբոլիստ
1975 - Ջոն Հիգգինս, շոտլանդացի հայտնի պրոֆեսիոնալ սնուկերիստ, աշխարհի քառակի չեմպիոն
1962 - Սանդրա, գերմանացի երգչուհի 
1920 - Հովհաննես Պողոս II, կա­թոլիկ եկեղեցու առաջնորդ
1919 - Մարգո Ֆոնտեյն, անգլիացի պարուհի
1910 - Նորա Ադամյան, արձակագիր, թարգմանչուհի
1897 - Ֆրենկ Կապրա, ամերիկացի նշանավոր ռեժիսոր 

  • Ստացել է 3 Օսկար՝ որպես լավագույն ռեժիսոր

1883 - Վալտեր Գրոպիուս, գերմանացի ճարտարապետ, Բաուհաուզի հիմնադիրը
1872 - Բերտրան Ռասսել, անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ
1868 - Նիկոլայ II Ռոմանով, համայն ռուսիո կայսր
1048 - Օմար Խայամ, պարսիկ պոետ, փիլիսոփա 

ՀԱՅԵՐ 

1996 - Արտեմի Չոլոկյան (ծնվ. Մոսկվա), ռուսաստանցի երաժիշտ, հոբոյի վիրտուոզ
1946 - Վարուժան Արքեպիսկոպոս Հերկելեան (ծնվ. Անջար, Լիբանան), արքեպիսկոպոս, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ (1997-2014
1934 - Ժակ Տեր-Ալեքսանյան (ծնվ. Վալանս, Ֆրանսիա), գրող
1914 - Լուսպարոն Խանտիմերյան (ծնվ. Ղրիմ, մ. 1994), դասական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն
1910 - Արծրունի Հարությունյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ (1950)
905 - Կոստանդին VII Ծիրանածին (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 959), բյուզանդական կայսր Մակեդոնական (Հայկական) արքայատոհմից։

  • Անվանապես թագավորել է 913 թվականից, իսկ փաստացի՝ 945 թվականից։
  • Կոստանդինը Լևոն VI Իմաստունի և նրա չորրորդ կնոջ՝ Զոյայի որդին էր։ Չորրորդ ամուսնությունը չէր թույլատրվում եկեղեցու կողմից և ծնված երեխան համարվեց ապօրինի, թեև Լևոն VI-ի միակ զավակն էր։ Միայն 906 թվականի հունվարին Կոստանդինը մկրտվեց, իսկ 906 թվականի ապրիլին, պատրիարք Նիկոլայ Միստիկոսի կամքին հակառակ, Լևոնը և Զոյան ամուսնացան։
  • Ծիրանածին մականունը ծագում է կայսերական պալատի Ծիրանի (բոսորագույն) դահլիճից, որտեղ ծննդաբերում էին կայսրուհիները, և տրվում էր ընդգծելու համար արքայական ծագումը։