Օրվա հոբելյարները. մայիսի 27


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Նադին Բեյլեր (Nadine Beiler), ավստրիացի երգչուհի
1987 - Ժերվինյո (Gervinho), իվուարցի ֆուտբոլիստ
1937 - Անդրեյ Բիտով, ռուս արձակագիր
1956 - Ջուզեպե Տորնատորե (Giuseppe Tornatore), իտալացի ռեժիսոր և թատերագիր
1948 - Ալեքսանդր Վոլկով, ռուս տիեզերագնաց
1946 - Նիլս Պեդերսեն, կոնտրաբանդիստ
1922 - Քրիստոֆեր Ֆրանկլին Լի, անգլիացի դերասան 

  • Նկարահանվել է «Մատանիների տիրակալը», «Հոբիթ» ֆիլմերում։

1921 - Յեթի Փերլ, հոլանդացի երգչուհի, մասնակցել է առաջին Եվրատեսիլ երգի մրցույթին
1912 - Ջոն Չիվեր (John William Cheever), ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող
1878 - Այսեդորա Դունկան, ամերիկացի պարուհի, մոդեռն պարերի հիմ­նա­դիր 

  • Եղել է ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի կինը։ Նրա պատվին են անվանակոչել Վեներայի Դունկան խառնարանը։

1799 - Ֆրոմենտալ Հալևի, ֆրանսիացի երգահան 

ՀԱՅԵՐ 

1972 - Սոս Պետրոսյան, կրկեսային արտիստ, Գինեսի մրցանակակիր

  • Սոս և Վիկտորիա Պետրոսյաններն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում, նրանք սահմանել են "quick change" (թվացյալ վերափոխում) կոստյումի արագ փոփոխության համաշխարհային ռեկորդ, ռեկորդային 2 րոպեի ընթացքում զույգը հասցրել է փոխել 16 կոստյում՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին:
  • Գինեսի ռեկորդների գրքի Լոնդոնի ասոցիացիան ռեկորդ է սահմանել հենց ստուդիայում՝ այն գրանցելով որպես «աշխարհի ամենաարագ հագնվողը»:

1971 - Արսեն Ավետիսյան (ծնվ. Երևան, մ. 2004), քանդակագործ, Քանդակագործական փոքր ձևի վարպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ
1937 - Անդրեյ Բիտով (ծնվ. Լենինգրադ, մ. 2018), գրող, Հայաստանի մասին մի շարք ստեղծագործությունների հեղինակ
1934 - Գայանե Թավրիզյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ), 20-րդ դարի արևմտյան փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասնագետ
1907 - Միխայիլ Թավրիզյան (ծնվ. Բաքու, մ. 1957), սիմֆոնիկ և օպերային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), ԽՍՀՄ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1946, 1951)
1896 - Ռուզաննա Վարդանյան (ծնվ. Շամախի, մ. 1957), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Մահացել է հենց Սունդուկյանի անվան թատրոնի բեմում (1957 թ. դեկտեմբերի 9), երբ նշում էին դերասանուհի Սիրանույշի (Մերոբէ Քանթարջյան) 100-ամյակը:

1882 - Կամո, Սիմոն Տեր-Պետրոսյան (ծնվ. Գորի, մ. 1922), պրոֆեսիոնալ հեղափոխական, բոլշևիկ

  • Տեր-Պետրոսյանը ծնունդով էյդետիկ էր, այսինքն՝ եզակի տեսողական հիշողություն ունեցող մարդ։ Էյդեթիկոսները, նույնիսկ չգիտակցելով դա, կարող են իրանց ստեղծած կերպարները ներշնչել այլ մարդկանց։
  • Պաշտոնական տվյալներով զոհվել է Թիֆլիսում դժբախտ պատահարի հետևանքով՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։ Սակայն Ա. Ավտորխանովը կարծում է, որ Տեր-Պետրոսյանին վերացրել են իր «ընկերներ» Ստալինն ու Օրջոնիկիձեն։ Նա շատ լավ գիտեր քիչ Ստալինի կյանքի և գործունեության մութ էջերը։
  • Նոր Բայազետ քաղաքը Հայաստանում 1959-ին վերանվանվել է Կամո՝ ի պատիվ հայ հեղափոխական բոլշևիկի։

1850 - Բագրատ Թավաքալյան (ծնվ. Դերբենտ, Ռուսաստան, մ. 1902), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկյան շարժման կազմակերպիչներից մեկը
1812 - Ստեփան Նազարյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1879), արևելագետ, հրապարակախոս, Լուսավորիչ, հայ-պարսկական-թուրքական բառապաշարի դոկտոր
1661 - Նաղաշ Հովնաթան (ծնվ. Ագուլիսի մարզի Կարճոտ գյուղ, մ. 1722), միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ և նկարիչ, նշանավոր նկարիչների տոհմի հիմնադիր Հովնաթանյան

Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ՝ համբուրից համար․
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար։

Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով․
Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար։