Այսօր ծնվել են. 31 մայիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ազիլիա Բենքս (Azelina Banks), ամերիկացի ռեփեր և երգչուհի
1989 - Մարկո Ռոյս, գերմանացի ֆուտբոլիստ
1976 - Քոլին Ֆարել, իռլանդացի դերասան

  • «Ալեքսանդր» ֆիլմում մարմնավորել է Ալեքսանդր Մակեդոնացուն։

1965 - Բրուք Շիլդս, ամերիկացի դերասանուհի, մոդել
1955 - Վլադիմիր Կուզմին, ռուս երգիչ, երգերի հեղինակ
1955 - Թոմի Էմանուէլ (Tommy Emmanuel), ավստրալացի վիրտուոզ կիթառահար
1930 - Քլինթ Իսթվուդ, ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, Հոլիվուդի կենդանի լեգենդներից

  • Հայտնի է դարձել վեսթերն ֆիլմերում իր մարմնավորած դրական հերոսների շնորհիվ։ Նկարահանվել է իտալացի ռեժիսոր Սերժիո Լեոնեի սպագետի-վեսթերներում՝ «Մի բուռ դոլարի հետևից», «Մի քանի դոլար ավել», «Լավը, վատը և չարը»։
  • «Չներվածը» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն ռեժիսոր։

1929 - Մենահեմ Գոլան, հրեա պրոդյուսեր և ռեժիսոր
1911 - Մորիս Ալլե, ֆրանսիացի տնտեսագետ
1887 - Սեն-Ժոն Պերս, ֆրանսիացի պոետ, Նոբելյան դափնեկիր
1819 - Ուոլթ Ուիթմեն (Walt Whitman), ամերիկացի բանաստեղծ և գրող