Օրվա հոբելյարները. օգոստոսի 1


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Բաստիան Շվայնշտայգեր, գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1941 - Ժորդի Սավալ, կատալոնցի դիրիժոր
1941 - Նատալի Դելոն, ֆրանսիացի դերասանուհի

  • Եղել է Ալեն Դելոնի կիը։

1936 - Իվ Սեն Լորան, ֆրանսիացի մոդելյոր

Ունիսեքս ոճի հիմնադիրն է։ Առաջինն է, ով իր հավաքածուների ցուցադրությանը հրավիրել է նաև սևամորթ մոդելներին։

  • Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ կարևորն այդ հագուստը կրող կինն է։
  • Այս կյանքում միայն մի բանի համար եմ ափսոսում՝ որ ջինսերը ես չեմ ստեղծել։
  • Հագուստը պետք է հարմարեցված լինի կնոջ անհատականությանը, այլ ոչ թե հակառակը։
  • Սերը լավագույն դիմահարդարանքն է։ Բայց կոսմետիկա գնելն ավելի հեշտ է։
  • Կնոջ լավագույն հագուստը իրեն սիրող տղամարդու գրկախառնությունն է։ Իսկ նրանց համար, ովքեր զրկված են այդ երջանկությունից, գոյություն ունեմ ես։
  • Նորաձևությունն անցողիկ է, ոճը՝ հավերժ։

1914 - Գրիգոլ Աբաշիձե, վրացի սովետական գրող և բանաստեղծ
1819 - Գերման Մելվիլ, ամերիկացի գրող

  • Հայտնի է «Մոբի Դիկ» վեպով։

մ.թ.ա. 10 - Կլավդիոս, Հռոմի կայսր