Օրվա հոբելյարները. օգոստոսի 10


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Արսեն Աբլյամետով, ֆուտբոլիստ
1982 - Շոն Մորֆի, անգլիացի սնուկերիստ
1982 - Լուկա Անտոնինի, իտալացի ֆուտբոլիստ
1973 - Խավիեր Զանետտի, արգենտինացի ֆուտբոլիստ
1960 - Անտոնիո Բանդերաս, իսպանա-ամերիկացի կինոդերասան

  • Հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Հրապուրանք» և «Սև ոսկին» ֆիլմերից։ Նրա ձայնով է խոսում հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմի Կոշկավոր Կատուն։

1928 - Ալբերտ Արիստակեսյան, հայ գրականագետ
1926 - Պողոս Ակոպով, խորհրդային և ռուսաստանյան դիվանագետ
1924 - Երվանդ Մանարյան, հայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ

  • Նկարահանվել է «Հարսնացուն Հյուսիսից», «Մորգանի խնամին» և մի շարք այլ ֆիլմերում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
  • Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

1916 - Էռնեստ Դերվիշյան, ամերիկակահայ զինվորական (մ. 1984)
1913 - Վոլֆգանգ Պաուլ, գերմանացի ֆիզիկոս
1899 - Մկրտիչ Խերանյան, հայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
1897 - Ռուբեն Նակյան, ամերիկահայ քանդակագործ

1874 - Հերբերտ Հուվեր, Միացյալ նահանգների 31-րդ նախագահը