Օրվա հոբելյարները. օգոստոսի 13


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Լուկաս Մոուրա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1988 - Էմո, ամերիկացի երգչուհի
1953 - Մարկուս Վիանա, բրազիլացի ջութակահար և դաշնակահար
1948 - Քեթլին Բեթլ, ամերիկացի սոփրանո
1926 - Ֆիդել Կաստրո, կուբացի համայնավար հեղափոխական
1899 - Ալֆրեդ Հիչքոք, անգլիացի կինոռեժիսոր և փրոդյուսեր

  • Իր կարիերայի 60 տարիների ընթացքում Հիչքոքը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ և կինոմատոգրաֆիայի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկն է: 
  • Համաձայն 2007 թ. Բրիտանիայում արված հարցմանը, Հիչքոքը համարվում է Բրիտանիայի լավագույն ռեժիսորը:
  • Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով՝ կամեո, և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում։ 
  • Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում տեղ են գտել Ալֆրեդ Հիչքոքի 5 ֆիլմ՝ «Գլխապտույտ» (դրամա, թրիլլեր, դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Քիմ Նովակ), «Փսիխո» (թրիլլեր, սարսափ, դերերում Ջանեթ Լի, Էնթոնի Պերկինս, Պատրիսիա Հիչքոք), «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (արկածային, դետեկտիվ, դերերում Քերի Գրանտ, Էվա Մարի Սեյնթ, Ջեյմս Մեյսոն) և «Բակ նայող լուսամուտը» (դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Գրեյս Քելլի)։
  • 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ռեժիսորներից ամենաշատը Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերն են՝ 9 ֆիլմ՝ «Պարան» (գլխ. դերում Ջեյմս Ստյուարտ), «Վատ համբավ», «Բակ նայող լուսամուտը», «Փսիխո», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս», «Գլխապտույտ», «Ռեբեկկա», «Անծանոթները գնացքում», «Սպանության դեպքում հավաքեք M»։
  • Հիչքոքի «Ռեբեկկա» ֆիլմը (թրիլլեր, դերերում Լոուրենս Օլիվիե, Ջոան Ֆոնտեյն, 1940 թվական) Օսկարի ներկայացվել 11 անվանակարգերում և ստացել է 2 Օսկար՝ Օսկար լավագույն ֆիլմի համար և լավագույն օպերատոր (Ջորջ Բարնս)։
  • Ալֆրեդ Հիչքոքը կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կողմից 5 անգամ ներկայացվել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակի՝ «Փսիխո», «Բակ նայող լուսամուտը», «Ռեբեկկա», «Փրկարար նավակ» (ռազմական դրամա, դերերում Թալուլլա Բենկհեդ, Մերի Անդերսոն) և «Կախարդվածը» (դետեկտիվ, դրամա, թրիլլեր, դերերում Գրեգորի Պեկ, Ինգրիդ Բերգման) ֆիլմերի համար։

1882 - Յակուբ Կոլաս, բելառուս գրող
1842 - Ալբեր Սորել, ֆրանսիացի պատմաբան

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1948 - Զավեն Աբրահամյան, հայ դերասան
1943 - Ազատ Գասպարյան, կինոյի և թատրոնի դերասան

  • Ազատ Գասպարյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս», «Մեր բակը»։

1929 - Բագրատ Հովհաննիսյան, կինոռեժիսոր