Օրվա հոբելյարները. օգոստոսի 14


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Միլա Կունիս, Ուկրաինայում ծնված ամերիկացի դերասանուհի

  • Առավել հայտնի է «Սև կարապը» ֆիլմից։

1981 - Քոֆի Քինգստոն, գանայական ծագումով ամերիկացի ըմբիշ
1971 - Ռաուլ Բովա, իտալացի դերասան և ֆոտոմոդել
1966 - Հոլի Բերի, ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել

  • Առաջին աֆրոամերիկացի դերասանուհին է, որն արժանացել «Օսկար» մրցանակի (2002 թ.)։ 
  • Հայտնի ֆիլմերն են «Հրեշների պարահանդեսը», «Իքս մարդիկ» ֆիլմաշարը։

1963 - Էմանուել Բեար, ֆրանսիացի դերասանուհի

  • Պիեռ Ռիշարի հետ նկարահանվել է «Վերելակից ձախ» ֆիլմում։ Մյուս հայտնի ֆիլմերն են «8 կանայք», «Նատալի», «Ֆրանսուհին», «Սառցե սիրտը», «Դժոխք» և ամերիկյան «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը։

1962 - Գուստավո Ալֆարո, նախկինում արգենտինացի ֆուտբոլիստ, հետագայում՝ մարզիչ
1959 - Մեջիք Ջոնսոն, ամերիկացի բասկետբոլիստ
1945 - Վիմ Վենդերս, գերմանացի ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ
1945 - Սթիվ Մարտին, ամերիկացի դերասան, երգիչ, փրոդյուսեր և դրամատուրգ

  • Մեծ ճանաչում է ձեռք բերել «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերի շնորհիվ։

1915 - Դերեկ Պրինս, բրիտանացի աստվածաբան, քարոզիչ (մ. 2003)
1907 - Հովհաննես Խալփախչյան, ճարտարապետ
1901 - Ֆրանց Կոնվիչնի, գերմանացի դիրիժոր
1867 - Ջոն Գոլսուորսի, անգլիացի դրամատուրգ և պոետ