Այսօր ծնվել են. 17 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Ռուդի Գեյ, ամերիկացի բասկետբոլիստ
1960 - Շոն Փեն, ամերիկացի դերասան և ռեժիսոր

  • Իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով։ 
  • 1991 թվականին Փենը հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով «Վազող հնդկացի» ֆիլմը։
  • 1995 թվականին նա Սյուզան Սարանդոնի հետ խաղում է Թիմ Ռոբբինսի «Մեռյալն է գալիս» դրամայում, և այդ դերի համար արժանանում է «Օսկար» մրցանակի։
  • Նրա ռեժիսորական հաջորդ ֆիլմը եղել է «Դիրքապահը խաչմերուկում»-ը, որում գլխավոր դերը կատարել է Ջեք Նիկոլսոնը: 
  • 1997 թվականին Փենը Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստանում լավագույն դերասան անվանակարգում Նիկ Կասսավետեսի «Նա հիասքանչ է» ֆիլմում խաղացած դերի համար։ Այդ ֆիլմում նրա հետ խաղում էին կինը՝ Ռոբին Ռայթը, և Ջեն Տրավոլտան։
  • 1999 թվականին Փենը ստանում է երկրորդ «Օսկարը» Վուդի Ալենի «Քաղցր և զզվելի» ֆիլմի դերի համար։ 
  • 2003 թվականին Վենետիկյան կինոփառատոնի Վոլպի գավաթ մրցանակն է ստանում տղամարդու լավագույն դեր անվանակարգում՝ «21 գրամ» ֆիլմում խաղացած դերի համար։ 
  • Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել։ Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։
  • Շոն Փենի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Խորհրդավոր գետը», «Հարվի միլք», «Կենաց ծառը»։

1943 - Ռոբերտ Դե Նիրո, ամերիկացի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ

  • Նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։
  • Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Անգելի սիրտը», «Մենք հրեշտակներ չենք», «Փառավոր տղաներ», «Արթնացում», «Վախի հրվանդանը», «Գիշեր և քաղաք», «Կատաղած շունը և Գլորիան», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո», «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ 2»:

1935 - Օլեգ Տաբակով, ռուս դերասան
1911 - Միխայիլ Բոտվիննիկ, խորհրդային շախմատիստ
1686 - Նիկոլա Պորպորա, իտալացի կոմպոզիտո


ՀԱՅԵՐ