Այսօր ծնվել են. 9 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջարվիս Հեյս, ամերիկացի բասկետբոլիստ
1976 - Օդրի Տոտու, ֆրանսիացի դերասանուհի և մոդել

  • Տոտուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո։ 
  • Հանդիսատեսին հայտնի է նաև «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։

1976 - Ռոնա Միտրա, անգլիացի դերասանուհի, մոդել և երգչուհի
1973 - Ֆիլիպպո Ինձագի, իտալացի ֆուտբոլիստ
1968 - Ջիլիան Անդերսոն, ամերիկացի դերասանուհի
1968 - Էրիկ Բանա, ավստրալացի դերասան
1963 - Ուիթնի Հյուսթոն, ամերիկացի երգչուհի և դերասանուհի

  • Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։
  • Հյուսթոնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ») երգը համաշխարհային հիթ է դարձել։

1957 - Մելանի Գրիֆիթ, դերասանուհի  

  • Անտոնիո Բանդերասի կինն է։

1953 - Ժան Տիրոլ, ֆրանսիացի տնտեսագետ
1944 - Սեմ Էլիոթ, ամերիկացի դերասան
1918 - Ռոբերտ Օլդրիչ, ամերիկացի ռեժիսոր
1776 - Ամեդեո Ավոգադրո, իտալացի ֆիզիկոս
1631 - Ջոն Դրայդեն, անգլիացի բանաստեղծ, թատերագիր և թարգմանիչ

ՀԱՅԵՐ

1980 - Ալեքսանդր Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1968 - Արթուր Սարգսյան, Հաց բերողը
1959 - Մարիա Գուլեգինա (Մեյթարջյան), հայազգի ուկրաինացի սոպրանո
1950 - Վոլոդյա Ամիրջանյան, Արցախյան պատերազմի մասնակից
1943 - Ալեքսանդր Կովալենկո, ֆուտբոլիստ
1925 - Հակոբ Կարապենց, ամերիկահայ գրող
1886 - Սարգիս Խաչատուրյան, նկարիչ
1872 - Ստեփան Լիանոսյան, գործարար և քաղաքական գործիչ