Այսօր ծնվել են. 15 փետրվար


1972 - Նատալյա Գուսևա, սովետական կինոդերասանուհի, Ալիսա Սելեզնևան «Հյուրն ապագայից» ֆիլմից
1970 - Յունի Հունյունեն, ֆիննական ռոք երաժիշտ, վոկալիստ և "Kotiteollisuus" խմբի ղեկավար
1957 - Ջեյք Ի Լի, ամերիկացի կիթառահար
1957 - Ղուլ Մուհամեդ (մ. 1997), Հնդկաստանի բնակիչ, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես ամենակարճահասակ մարդ
1955 - Քրիստոֆեր Մաքդոնալդ, ամերիկացի դերասան
1954 - Մեթ Գրեյնինգ, ամերիկացի մուլտիպլիկատոր, պրոդյուսեր, «Սիմփսոններ» և «Ֆուտուրամա» սերիալների ստեղծողը
1944 - Ջոհար Դուդաև (սպանվել է 1996 թ.), չեչենական անջատողական շարժման առաջնորդ 1991-1996 թվականներին
1941 - Ֆլորինդա Բոլկան, բրազիլացի թատրոնի և կինոյի դերասանուհի, Օլգա Կամաստրան իտալական "Sprut" հեռուստասերիալից
1934 - Նիքլաուս Վիրտ, շվեյցարացի գիտնական, մի քանի ծրագրավորման լեզուների մշակող (ներառյալ Պասկալ լեզուն)
1929 - Գրէմ Հիլ (մ. 1975), բրիտանացի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն
1923 - Ելենա Բոններ (աղջկական անունը՝ Լուսիկ Ալիխանով, մ. 2011), սովետական և ռուս հրապարակախոս, հասարակական գործիչ, իրավապաշտպան, ակադեմիկոս Ա.Դ. Սախարովի երկրորդ կինը
1920 - Աննա-Կատարինա Վեսթլի (մ. 2008), նորվեգացի մանկագիր
1909 - Նադեժդա Կիսելևա (կեղծանունը՝ Լյալյա Չեռնայա; մ. 1982), թատրոնի և կինոյի սովետական դերասանուհի, «Ռոմեն» թատրոնի արտիստ, պարուհի, գնչուական երգերի և սիրերգերի կատարող
1898 - Տոտո (իսկական անունը Անտոնիո Կլեմենտե; մ. 1967), իտալացի կինոդերասան, կատակերգու
1892 - Ջեյմս Ֆորեստոլ (մ. 1949), ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար, ԱՄՆ պաշտպանության առաջին նախարար
1882 - Ջոն Բերիմոր (մ. 1942), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան 

  • Դերասանուհի Դրյու Բերիմորի պապն է։ Առավել հայտնի է թատրոնում խաղացած շեքսպիրյան դերերով։

1874 - Էռնեստ Շեքլթոն (մ. 1922), իռլանդացի բևեռախույզ, Անտարկտիդայի հետազոտող
1873 - Մոդեստ Ալթշուլեր (մ. 1963), թավջութակահար և դիրիժոր, Նյու Յորքի ռուսական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը
1861 - Չարլզ Էդուարդ Գիյոմ (մ. 1938), ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920)
1845 - Էլիու Ռութ (մ. 1937), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ, պետական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1912)
1826 - Ջորջ Սթոնի (մ. 1911), իռլանդացի ֆիզիկոս և մաթեմատիկոս; գիտության մեջ ներմուծել է «էլեկտրոն» տերմինը
1820 - Սյուզան Էնթոնի (մ. 1906), ամերիկացի ակտիվիստ, կանանց քաղաքացիական իրավունքների ակտիվիստ 
1812 - Չարլզ Լյուիս Թիֆանի (մ. 1902), ոսկերչական իրերի ամերիկյան վաճառական, Tiffany & Co ընկերության հիմնադիրը
1797 - Հայնրիխ Շտայնվեգ (Շտայնվեյ) (մ. 1871), Ավստրո-ամերիկյան դաշնամուրի վարպետ, Steinway & Sons ընկերության հիմնադիրը
1782 - Ուիլյամ Միլլեր (մ. 1849), քրիստոնյա քարոզիչ ԱՄՆ-ից, ադվենտիզմի հիմնադիրը
1748 - Ջերեմի Բենթամ, անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան (մ. 1832 թ.)
1571 - Մայքլ Պրետորիուս (մ. 1621), գերմանացի կոմպոզիտոր, երաժշտության տեսաբան և երգեհոնահար 
1564 - Գալիլեո Գալիլեյ (մ. 1642), իտալացի ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղադիտակի ստեղծողը, փորձարարական ֆիզիկայի հիմնադիրը

  • Գալիլեյը մեծ ազդեցություն է թողել իր ժամանակի գիտության վրա։ Նա առաջինն է օգտագործել հեռադիտակը երկնային մարմինները դիտելու համար ու մի շարք խոշոր տիեզերական հայտնագործություններ է արել։ Գալիլեյը նաև էքսպերիմենտալ ֆիզիկայի հիմնադիրն է։ Իր փորձարկումներով նա հերքել է Արիստոտելի մտատեսական մետաֆիզիկան ու դրել է դասական մեխանիկայի հիմքերը։ Ողջ կյանքի ընթացքում եղել է աշխարհի արևակենտրոն համակարգի ակտիվ կողմակից, որն էլ բերել է կաթոլիկ եկեղեցու հետ լուրջ կոնֆլիկտի։