Այսօր ծնվել են. 17 փետրվար


1991 - Էդ Շիրան, բրիտանացի փոփ երաժիշտ և դերասան
1986 - Դաֆնի Օզ, ամերիկացի գրող, լրագրող և հեռուստահաղորդավար
1981 - Ջոզեֆ Գորդոն-Լևիտ, ամերիկացի դերասան, ռեժիսոր, մոնտաժող, կոմպոզիտոր, սցենարիստ, պրոդյուսեր
1981 - Փերիս Հիլթոն, ամերիկացի դերասանուհի ու երգչուհի, ֆոտոմոդել 

  • Հայտնի է դարձել «Հասարակ կյանք» ռեալիթի շոուով, որտեղ նկարահանվել է իր ընկերուհի Նիկոլ Ռիչիի հետ։
  • Հյուրանոցների աշխարհի խոշորագույն ցանցի՝ «Hilton Hotels»-ի նախկին ժառանգորդուհին է։

1972 - Բիլի Ջո Արմսթրոնգ, ամերիկացի կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, Green Day խմբի հիմնադիրը
1966 - Թոմաս Ֆորսբերգ (մ. 2004), շվեդ երաժիշտ, "Bathory" խմբի հիմնադիրը
1963 - Մայքլ Ջորդան, ամերիկացի բասկետբոլիստ, NBA-ի 6-ակի չեմպիոն
1920 - Իվո Կապրինո (մ. 2001), նորվեգացի անիմատոր ռեժիսոր, տիկնիկային ֆիլմերի բեմադրիչ
1916 - Ռաֆ Վալոնե (մ. 2002), իտալացի դերասան և թատրոնի և կինոյի ռեժիսոր, ֆուտբոլիստ, լրագրող և պարտիզան
1890 - Ռոնալդ Ֆիշեր (մ. 1962), բրիտանացի բնագետ, ժամանակակից վիճակագրության հիմնադիրներից 
1888 - Օտտո Շտեռն (մ. 1969), գերմանացի և ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1943)
1874 - Թոմաս Ջոն Ուոթսըն (մ. 1956), ամերիկացի ձեռնարկատեր, IBM-ի գլխավոր գործադիր տնօրեն 1914-1956 թվականներին 
1867 - Ուիլյամ Քադբերի (մ. 1957), անգլիական շոկոլադ արտադրող, Cadbury ընկերության լոգոտիպի մշակողը
1836 - Գուստավո Ադոլֆո Բեկեր (մ. 1870), իսպանացի ամենամեծ ռոմանտիկ գրողը
1821 - Լոլա Մոնտես (մ. 1861), իռլանդացի պարուհի և դերասանուհի, արկածախնդիր, Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ի ֆավորիտ
1820 - Անրի Վյոտան (մ. 1881), կոմպոզիտոր և ջութակահար, Բելգիայի ազգային ջութակի դպրոցի հիմնադիրներից 
1796 - Ֆիլիպ Ֆրանց ֆոն Սիբոլդ (մ. 1866), գերմանացի բնագետ և Ճապոնիայի հետազոտող
1792 - Կառլ Էռնստ ֆոն Բեր (մ. 1876), սաղմնաբանության հիմնադիր, Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող
1782 - Կոմս Ֆյոդոր Իվանովիչ Տոլստոյ (մականունը՝ ամերիկացի; մ. 1846), ռուս ազնվական և արկածախնդիր, խաղամոլ, աշխարհի առաջին ռուսական շրջագայության (1803) և Բորոդինոյի ճակատամարտի մասնակից, գրող Լև Տոլստոյի հորեղբայրը
1781 - Ռենե Լաենեկ (մ. 1826), ֆրանսիացի բժիշկ, բժշկության կլինիկական և անատոմիական մեթոդի հիմնադիրներից, ստետոսկոպի գյուտարարը
1723 - Թոբիաս Մայեր (մ. 1762), գերմանացի քարտեզագիր և աստղագետ, Լուսնի շարժման հետազոտող
1653 - Արկաջելո Կոռնելի (մ. 1713), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր