Այսօր ծնվել են. 21 փետրվար


1996 - Սոֆի Թըրներ, անգլիացի և բրիտանացի դերասանուհի
1994 - Սոն Սոնգվան, հարավկորեացի երգչուհի, Red Velvet խմբի անդամ
1987 - Էլեն Փեյջ, կանադացի կինոդերասանուհի
1968 - Արտուրաս Զուոկաս, լիտվացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
1962 - Չարլզ Պալանիկ, ամերիկացի ժամանակակից գրող 

  • Հայտնի է «Մարտական ակումբ» վեպով, որի հիման վրա Դեյվիդ Ֆինչերը ֆիլմ է նկարահանել։

1957 - Նիկոլայ Ռաստորգուև, երգիչ, «Լյուբե» խմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ
1952 - Ժան-Ժակ Բեռնելբաս, կիթառահար, վոկալիստ և բրիտանական "The Stranglers" ռոք խմբի երգերի հեղինակ
1946 - Ալան Ռիքման (մ. 2016), անգլիացի դերասան, ռեժիսոր, «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների դափնեկիր
1933 - Նինա Սիմոն (մ. 2003), ամերիկացի երգչուհի, դաշնակահար և կոմպոզիտոր
1927 - Հյուբերտ դե Ժիվանշի, ֆրանսիացի մոդելյոր, Givenchy նորաձևության տան հիմնադիր 

  • Ժիվանշիի երկու հայտնի հաճախորդներն են եղել Օդրի Հեփբերնը ու Ժակլին Քենեդին։ Հենց նրանց ոճով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես էր պատկերացնում նորաձևությունը Ժիվանշին։
  • Օդրի Հեփբերնը Ժիվանշիի հեղինակած զգեստով։

1924 - Ռոբերտ Մուգաբե, Զիմբաբվեի վարչապետ և նախագահ
1921 - Ջոն Ռոլս (մ. 2002), ամերիկացի փիլիսոփա, սոցիալական լիբերալիզմի տեսաբան
1918 - Արմաս Յոկիո (մ. 1998), ֆինն կինոդերասան և օպերային երգիչ 
1910 - Դուգլաս Ռոբերտ Ստյուարտ Բադեր (մ. 1982), անգլիացի օդաչու, ով կռվել է առանց ոտքերի
1909 - Ալեքսանդրա Սնեժկո-Բլոտսկայա (մ. 1980), սովետական դերասան-մուլտիպլիկատոր («Կուզիկ ձին», «Ձյունե թագուհին», «Ոսկե աքաղաղի հեքիաթը» և այլն)
1907 - Ուիստեն Հյու Օդեն (մ. 1973), անգլիացի բանաստեղծ, 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից 
1903 - Ռայմոն Քենո (մ. 1976), ֆրանսիացի սյուրռեալիստ գրող
1900 - Մադլեն Ռենո (մ. 1994), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասանուհի
1895 - Հենրիկ Դամ (մ. 1976), դանիացի կենսաքիմիկոս և ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1943)
1893 - Անդրես Սեգովիա (մ. 1987), իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր
1892 - Հարի Ստաք Սալիվեն (մ. 1949), ամերիկացի նեոֆրեյդյան հոգեբան
1885 - Սաշա Գիտրի (մ. 1957), ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր
1878 - Մայր Մյուռոն (Միրրա Ալֆասա; մ. 1973), Շրի Աուրոբինդոյի ուղեկիցը, Ինտեգրալ Յոգա կրոնական և փիլիսոփայական ուսմունքի հիմնադիրը
1876 - Ջոզեֆ Մեյստեր (մ. 1940), աշխարհում առաջին մարդը, ով բուժվել է կատաղությունից
1875 - Ժաննա Լուիզա Կալման (մ. 1997), ֆրանսիացի երկարակյաց, երկրի վրա երբևէ ապրած ամենատարեց մարդը, որի ծննդյան և մահվան ամսաթիվը հստակ հայտնի է
1866 - Օգոստոս Վասերման (մ. 1925), գերմանացի մանրէաբան և իմունոլոգ
1856 - Հենդրիկ Պետրուս Բերլագե (մ. 1934), հոլանդացի ճարտարապետ
1836 - Լեո Դելիբ (մ. 1891), ֆրանսիացի կոմպոզիտոր
1609 - Ռայմունդ Մոնտեկուկոլի (մ. 1680), Սուրբ Հռոմեական կայսրության հրամանատար, գեներալիսիմուս