Այսօր ծնվել են. 25 փետրվար


1994 - Էժենի Բուշար, կանադացի թենիսիստուհի
1966 - Թեա Լեոնի, ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր
1951 - Եվգենի Գերասիմով, թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ
1943 - Ջորջ Հարիսոն (մ. 2001), բրիտանացի երաժիշտ, «Բիթլզ» խմբի կիթառահար
1922 - Յոսթ Միքայելս (մ. 2004), գերմանացի կլարնետահար, դաշնակահար, ուսուցիչ
1873 - Էնրիկո Կարուզո (մ. 1921), իտալացի մեծ օպերային երգիչ (տենոր)
1778 - Խոսե դե Սան Մարտին (մ. 1850), Լատինական Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ղեկավարներից, Արգենտինայի ազգային հերոս
1725 - Նիկոլա Ջոզեֆ Կյունո (մ. 1804), ֆրանսիացի ինժեներ, առաջին ինքնագնաց մեքենայի գյուտարարը
1682 - Ջովանի Բատիստա Մորգանյի (մ. 1771), իտալացի բժիշկ, պաթոլոգիական անատոմիայի հիմնադիր
1304 - Իբն Բատուտա (մ. 1377), հայտնի արաբ ճանապարհորդ և վաճառական