Այսօր ծնվել են. 6 փետրվար


1968 - Ակիրա Յամաոկա, ճապոնացի կոմպոզիտոր, բազմագործիքավորող; առավել հայտնի է "Silent Hill" խաղային սերիալի իր երաժշտությամբ
1962 - Էքսլ Ռոուզ (իսկական անունը ՝ Ուիլյամ Բրյուս Բեյլի-Ռոուզ), ամերիկացի երաժիշտ, "Guns N' Roses" և AC/DC ռոք խմբերի մենակատար և վոկալիստ
1961 - Կոնստանտին Էռնստ, ռուս պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն
1960 - Իգոր Մատվիենկո, ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր, «Լյուբե», «Իվանուշկի International», «Կորնի», «Ֆաբրիկա» խմբերի ստեղծողը
1945 - Բոբ Մառլի (մ. 1981), ջամայկացի երաժիշտ, ռեգգի արքան

  • Հայտնի երգերն են «No Woman, No Cry», «I Shot The Sheriff», «Don't Worry Be Happy», «A LaLaLa Long»։

1932 - Ֆրանսուա Տրյուֆո (մ. 1984), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, քննադատ, դերասան, կինեմատոգրաֆում «Նոր ալիքի» հիմնադիրներից 

  • Նրա նկարահանած ֆիլմերից «Ամերիկյան գիշերը» արժանացել է «Օսկարի»։ Տրյուֆոյի ֆիլմերից մեկում՝ «Կրակեք դաշնակահարի վրա» («Tirez sur le pianiste») գլխավոր դերում հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն է։
  • Ինգմար Բերգման․ «Ես շատ էի սիրում Տրյուֆոյին, հիանում էին նրանով։ Այն, թե ինչպես է նա վարվում հանդիսատեսի հետ, ինչպես է պատմություն պատմում, կախարդում ու գրավում։ Դա նման չէ իմ գործելաոճին, բայց հիանալի է աշխատում»։
  • Մարտին Սկորսեզե․ «Տրյուֆոյի կիրքը կինոյի նկատմամբ կենդանություն էր տալիս նրա նկարած բոլոր ֆիլմերին, բոլոր կադրերին ու բոլոր տեսարաններին»։
  • Վուդի Ալեն․ «Ինձ միշտ շատ դուր է եկել այն, ինչ անում էր Տրյուֆոն։ Նա հիանալի ռեժիսոր էր։ Նրա որոշ ֆիլմեր ես օրինակելի եմ համարում»։

1929 - Քոլին Մերդոկ (մ. 2008), նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման պլաստիկ ներարկիչի գյուտարարը (1956)
1916 - Ջեք Բալմեր (մ. 1984), անգլիացի ֆուտբոլիստ, «Լիվերփուլի» լեգենդներից
1912 - Եվա Բրաուն (մ. 1945), Ադոլֆ Հիտլերի կինը
1911 - Ռոնալդ Ռեյգան (մ. 2004), ամերիկացի դերասան և հանրապետական քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգների 40-րդ նախագահը (1981-1989)

  • Իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում Ռոնալդ Ռեյգանը աջակցել է հայկական սփյուռքի բոլոր նախաձեռնություններին։ Դեռևս Քալիֆորնիա նահանգում (1966-1974թթ.) իր նահանգապետության տարիներին Ռոնալդ Ռեյգանը դարձավ առաջին ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, որը կոչ արեց Սպիտակ տանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի համար բխող բոլոր հետևանքներով։ 
  • Հարկ է նշել, որ Ռեյգանի կաբինետում նահանգապետության շրջանում ընդգրկված էին հայկական սփյուռքի մեծ թվով ներկայացուցիչներ։ Մասնավորապես, Ռեյգանի գլխավոր վստահված անձը և մտերիմ ընկերը նահանգի գլխավոր դատախազ Ջորջ Դոքմեջյանն էր, ով հետագայում դարձավ Կալիֆորնիայի նոր նահանգապետ։

1900 - Գայ Դուգլաս Համիլթոն Ուորակ (մ. 1986), շոտլանդացի դիրիժոր և կոմպոզիտոր 
1895 - Փոլ Բրեգ (մ. 1976), սննդաբան, առողջ ապրելակերպի ամերիկյան շարժման ռահվիրա
1885 - Չարլզ Բարլեթ (մ. 1968), բրիտանացի հեծանվորդ, օլիմպիական չեմպիոն (1908)
1721 - Քրիստիան Ֆրիդրիխ Հեյնեկեն (մ. 1725), գերմանացի հրաշամանուկ
1537 - Տոյոտոմի Հիդեյոսի, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մ. 1598 թ.)